
Խոյ ( 21.03-20.04)
Դուք այսօր լի կլինեք էներգիայով, որը Ձեզանից վճռական արարքներ կպահանջի: Այժմ ամենալավ ժամանակն է , որ փորձեք ինչ-որ նոր բան և ստիպեք շրջապատի մարդկանց նայել աշխարհին Ձեր աչքերով:
Ցուլ (21.04-21.05)
Այսօր հիանալի ժամանակ է, որպեսզի զբաղվեք ֆիթնեսով կամ վերջ տաք գիշերները սառնարանին մոտենալուն: Եթե դա կատարեք, Ձեզ շատ ավելի լավ կզգաք:
Երկվորյակ (22.05-22.06)
Որքան հնարավոր է եղեք դիմացկուն և ճկուն, հակառակ դեպքում կարող եք հայտնվել ետ ընկնողների շարքերում: Եթե կարողանաք հեշտությամբ սովորել նոր ռեժիմին կամ նոր պահանջներին, ապա կհասնեք տպավորիչ արդյունքների:
Խեցգետին (23.06-23.07)
Ձեր ըմբոստ հոգին ոչ ոք չի կարողանա կոտրել և միշտ ինքնավստահ կլինեք: Սակայն դա չի նշանակում, որ Դուք գտնվում եք ամենալավ վիճակում, այդուհանդերձ, մի քանի կարևոր հարցեր կկարողանաք լուծել առանց ջանքերի:
Առյուծ (24.07-24.08)
Դուք հաստատ դոգմատիկ չեք, սակայն ժամանակ առ ժամանակ պետք է գտնեք կյանքի նոր հայացքներ: Ձեր կյանքում կարող է հայտնվել մի մարդ, ով կկարողանա փոխել Ձեր հայացքները, և Դուք այլ կերպ կնայեք կյանքին:
Կույս ( 25.08-23.09)
Դուք կհաղթահարեք բազմաթիվ խոչընդոտներ, որոնք կհանդիպեն Ձեր ճանապարհին: Էներգիան այնքան շատ կլինի, որ դրան հարկավոր է ուշադրություն դարձնեք, որպեսզի այն չվնասի:
Կշեռք ( 24.09-23.10)
Այսօր հազվադեպ ցանկություն կունենաք պայթելու, և դրա պատճառը կլինի ոչ թե նյարդայնությունը, այլ հակառակը՝ ուրախությունը: Չեք կարող հանգիստ լինել. թուլացեք և վայելեք կյանքը:
Կարիճ (24.10-22.11)
Հիշողությունները իհարկե հաճելի են, սակայն ավելի շատ օգտակար և հաճելի կլինի, եթե շարժվեք առաջ:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Այսօր անգամ մեկ րոպե չեք կարողանա առանց գործի մնալ: Ձեզ սպասվում են հիանալի նորություններ, այդ իսկ պատճառով` կլինեք չափից շատ ակտիվ և դյուրագրգիռ: Ձեր ներքին էներգիան ելք է փնտրում, սակայն Ձեզ պետք է մի փոքր շունչ քաշել:
Այծեղջուր (23.12-20.01)
Այսօր երեկոյան Դուք մեծ ցանկություն կունենաք որևէ հետաքրքիր բան ստեղծելու: Դա կարող է լինել ընթրիք հարազատների կամ ընկերների համար, կահույքի տեղափոխում կամ տունը զարդարելու ցանկություն: Անցեք գործի որքան հնարավոր է շուտ:
Ջրհոս (21.01-19.02)
Այսօր Դուք հստակորեն կպատկերացնեք, թե ինչ եք ցանկանում ստանալ սեփական աշխատանքների արդյունքում: Կհասնեք ցանկալիին, եթե ոչ մի անգամ չկասկածեք այն ստանալու անհրաժեշտությանը:
Ձուկ (20.02-20.03)
Այսօր սովորականից ավելի հակված կլինեք բանականության: Օգտագործեք այդ պահը և Ձեր էներգիան ուղղեք դեպի այն գործերը, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք: Այժմ Ձեզ շատ հեշտ կլինի դրանց հաղթահարելը: