Կարճատեսություն առաջացման պատճառները

Ողջ աշխարհում մոտ 2,միլիոն մարդ տառապում է կարճատեսությամբ։

Արտաքին աշխարհի մասին տեղեկատվության 90 %-ն ընկալվում է տեսողության շնորհիվ։Տեսողությունը առաջնակարգ դեր ունի արտաքին աշխարհի իմացության մեջ,որի շնորհիվ մարդը տարբերում է՝ շրջապատի առարկաները, երևույթները,ընկալում սեփական մարմնիը։ Հազարավոր տարիների ընթացքում կուտակված փորձը սերունդներին է փոխանցվել գրքերի, գրավոր խոսքի միջոցով։ Տեսողության շնորհիվ մարդը սովորում է գրել և կարդալ։ Տեսողությունը հսկայական դեր ունի աշխատանքային գործունեության ընթացքում։ Մարդու աչքը կարող է տարբերակել 10 միլիոն գույն։

Տեսողության ամենատարածված խանգարումերը կապված են ակնագնդի սրության թուլացման հետ:
Կարճատեսության պարագայում, ինչպես հայտնի է, մարդը տեսնում է համեմատաբար մոտ հեռավորության վրա գտնվող իրերը: Հեռատեսության դեպքում՝ հակառակը:Երկու դեպքում էլ մարդկանց օգնության է հասնում ակնոցները և օպտիկական ոսպնյակները։

Կարճատեսության առաջացման պատճառները են.

-Գենետիկ նախատրամադրվածությունը
-սխալ սնվելը
-աչքերի գերլարումը
– տեսողության ոչ ճիշտ կորեկցիան, շտկումը կամ էլ դրա բացակայությունը
-աչքի թույլ մկանները։

Ավանդական բուժում

Վերականգնել կարճատեսությունը լիովին շատ դժվար է, հատկապես, առանց դիմելու վիրահատական միջամտության:Եթե ցանկանում եք վերականգնել տեսողությունը ավանդական մեթոդների օգնությամբ մի’ մոռացեք կերակրել ձեր մարմինը վիտամիններով։Օրինակ՝ (կալիում – ի խնձոր, մեղր, վիտամին C, ի կաղամբ, սոխ, լոլիկ, ոլոռ, վայրի վարդ, ցիտրուսային, B1, – արախիս, եգիպտացորեն, մեղր, B2 – ի խնձոր, կանաչ տերեւ բանջարեղեն, B6 – կաղամբով, ձվի դեղնուց, հացահատիկային, ձկան, B12 – խաղող, ձու yolks, էտում, սեւ currants): Օգտակար է նաև տեսլականը՝ բանջարեղենային հյութեր, մասնավորապես գազար և այլն։Գրեթե բոլոր սև հատապտուղները դրական ազդեցություն ունեն տեսողության վրա:

Հաճախ ակնաբույժները հետևյալ մեթոդներն են գործի դնում.

-լազերային շտկում
–ռադիալ կերատոտոմիա (վիրաբուժական միջամտություն)
-ոսպնյակների իմպլանտացիա
-բյուրեղիկի ամբողջությամբ փոխարինում
-կերատոպլաստիկա:

Կանխարգելում

Անհրաժեշտ է վաղ տարիքից հետևել երեխաներին,որպեսզի չբախվեք այդ խնդրին.

-Արգելել պառկած վիճակում զբաղվել ընթերցանությամբ,քանի որ այն ևս բերում է կարճատեսության։
-Հետևել,որ գրասեղանի հեռավորությունը ցուցատախտակից լինի 30-35 սմ հեռավորության վրա։
-Համակարգչի առջև երկար չնստել,քանի որ հանգեցնում է «չոր աչքի» սինդրոմի։Էկրանի և աչքերի միջև օպտիմալ հեռավորությունը պետք է լինի 70 սմ:

Փաստեր

Գիտե՞ք, որ կարճատեսությունը տղամարդկանց մոտ 2 անգամ ավելի քիչ է հանդիպում, քան կանանց:

Ակնոցը շատ հին հայտնագործություն է, դրանց մասին առաջին գրառումները թվագրվում են 1280 թվականին: Նույնիսկ Հռոմի կայսր Ներոնը նայում էր հատուկ հղկված զմրուխտի միջով:

Կոնտակտային լինզաների հայրը համարվում է Լեոնարդո դա Վինչին: Տեսողության առաջին հարմարանքները պատրաստվել են ապակուց:

Ամենաշատ ակնոցներն Իտալիան է արտադրում, հետո Չինաստանը: Իսկ թե ինչու՞ են փոքր երեխաներն առանց արցունքների լաց լինում: Պարզվում է, որ նրանց մոտ արցունքագեղձերը չեն աշխատում:

Հայտնի մարդիկ որոնք ևս կրում են ակնոցներ.


Գարիկ Մարտիրոսյան

Մկրտիչ Արզումանյան


Հրաչյա Հարությունյան


Ֆաինա Հարությունյան


Մարջան Ավետիսյան


Նարեկ Մարգարյան


Նյութը՝ Մարիամ Սուքեյանի/Citylife.am/