
Ռուսաստանի և Բելառուսի համատեղ <<Արևմուտք-2017>> վարժանքների անցկացման պատճառով ԱՄՆ-ն Եվրոպա է ուղարկել ռազմավարական B-52H երկու ռմբակոծիչ, որոնք ունակ են տեղափոխել միջուկային զենք։
Ռմբակոծիչները դուրս են եկել Լուիզիանա նահանգի Բարքսդեյլ ավիաբազայից և վայրէջք են կատարելու Մեծ Բրիտանիայի Ֆերֆորդ բազայում։ <<Արևմուտք-2017>> ուսումնական վարժանքները սկսվել են սեպտեմբերի 14-ին Ռուսաստանում ու Բելառուսում և շարունակվելու են մինչև սեպտեմբերի 20-ը։ Ռուսաստանի ՊՆ-ն ընդգծել է, որ այս վարժանքները կրում են <<զուտ պաշտպանական բնույթ և ուղղված չեն որևէ պետության կամ պետությունների խմբի դեմ>>։ Բելառուսի պաշտպանական գերատեսչության ղեկավար Անդրեյ Ռավկովը ավելի վաղ նշել էր, որ այս իրադարձությանը մասնակցելու է 12 հազար զինվորական։
ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ այս վարժանքները կարող են դառնալ <<տրոյական ձի>>։ Կազմակերպության ներկայացուցիչների կարծիքով Ռուսաստանը կարող է Բելառուսում զենքեր թողնել։
Նյութը՝ Խաչատուր Փանոսյանի /Citylife.am/