
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան` Եվրոպայի պատանեկան առաջնության ավարտին մնացել է 2 տուր: Հայկ Մարտիրոսյանը 18 տարեկանների ենթախմբում 1-3-րդ հորիզոնականները կիսում է 5.5 միավորով: Սոնա Ասատրյանը 18 տարեկանների ենթախմբում բարձրացել է 2-րդ հորիզոնական և նա ունի 5.5 միավոր: Մեդալի համար պայքարում է Շանթ Սարգսյանը 16 տարեկանների ենթախմբում և նա 2-7-րդ հորիզոնականները կիսում է 5.5 միավորով: Աննա Սարգսյանը 16 տարեկանների ենթախմբում կիսում է 2-5-րդ հորիզոնականները: Նաև հնարվորություն ունի մեդալ նվաճել 10 տարեկանների ենթախմբում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանը, ով կիսում է 3-րդ հորիզոնականը 5.5 միավորով:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/