
Citylife.am- Եթե չլինի կինն ու գինին…
Լևոն- Չէր լինի ոչինչ:
Citylife.am- Հե՞շտ է բացահայտել կնոջը:
Լևոն– Ո՛չ, իրականում շատ դժվար է։
Citylife.am- Կնոջ ի՞նչն է ավելի լավ` խե՞լքը, թե՞ գեղեցկությունը:
Լևոն– Լավ է, երբ երկուսն էլ չափի մեջ է։
Citylife.am- Բնավորության գծեր, որ միայն խելացի կնոջն է բնորոշ:
Լևոն- Տղամարդուն ճիշտ հասկանալը։
Citylife.am- Ամենագեղեցիկ կինը՝ Ձեզ համար:
Լևոն– Երբ կնոջ կողքի տղամարդը՝ տղամարդ է։
Citylife.am- Ո՞ր կանայք են հակված դավաճանության:
Լևոն– Ովքեր սիրում են սիրով զբաղվել։
Citylife.am- Կանանց խառնվածքի այն գիծը,որը տանել չեք կարողանում:
Լևոն- Դավաճանությունը։
Citylife.am- Ինչպե՞ս երջանկացնել կնոջը:
Լևոն- Միայն սիրելով։
Citylife.am- Կնոջ դերը Ձեր կյանքում:
Լևոն– Դեռ վերաբաշխում չեմ արել։
Citylife.am- Կանանց մեջ մշտապես գնահատում եք…
Լևոն- Կանացիությունը։
Citylife.am- Արդյո՞ք կինն ուժեղ է,երբ միայնակ է:
Լևոն- Ոչ՛, ուժեղ է երբ իր տղամարդը կողքին է։
Citylife.am- Ո՞ր տղամարդկանց են սիրում կանայք:
Լևոն- Լուրջ և հավասարակշռված,ով որոշումներ կկայացնի կնոջ փոխարեն՝ կինն էլ կհամաձայնվի։
Citylife.am- «Սեր» բառի «հոմանիշը» (հարաբերական իմաստով)` ըստ Ձեզ:
Լևոն- Լռությունը։
Հարցազրույցը՝ Մարիամ Սուքեյանի/Citylife.am/