Citylife.am- Ովքե՞ր առաջինը Ձեզ մոտ նկատեցին դերասանական տաղանդը:
Սարգիս– Որպես տաղանդ չգիտեմ, բայց դպրոցի ուսմասվարը առաջարկեց հանդես գալ ուրախների և հնարամիտների ակումբում, և այդեղից էլ սկսվեց:
Citylife.am- Ձեզ համարու՞մ եք լավ դերասան:
Սարգիս– Կասեմ այսպես՝ լավ դերասան դա ես չէ, որ պետք է ասեմ, դա հեռուստադիտողը, հանդիսատեսը պետք է ասի, իսկ նրանց ժպիտներից ես հասկանում եմ, որ հավատում և սիրում են ինձ, ես էլ նրանց:Citylife.am- Ձեր կերտած ամենասիրելի դերը:
Սարգիս– Հավատացեք ես իմ բոլոր կերպարներն էլ սիրում եմ և աշխատում եմ իմ կերպարների վրա:
Citylife.am- Լավ դերասանի հատկանիշները՝ ըստ Ձեզ:
Սարգիս– Լավ դերասանը պետք է սիրի իր աշխատանքը, ունենա ասելիք, աշխատասեր լինի, ինչպես նաև հոգեբան և փիլիսոփա:
Citylife.am- Եթե դերասան չլինեիք, ապա՞…
Սարգիս- Եթե դերասան չլինեի, ապա կլինեի բռնցքամարտիկ, չափից շատ եմ սիրում այդ սպորտը՝ քիքբոքս:
Citylife.am- Դուք միշտ մարմնավորում եք դրական, ընկերասեր տղայի կերպարներ, արդյո՞ք իրական կյանքում էլ եք այդպիսին:
Սարգիս– Իհարկե՛, ունեմ շատ ընկերներ, բայց կյանքում ավելի լուրջ եմ: Ինձ ճանաչողները կհաստատեն դա:Citylife.am- Համաձա՞յն եք այս մտքի հետ՝ կյանքը բեմ է, իսկ մարդիկ դերասան:
Սարգիս- Շատ փայլուն միտք է, բայց դա հեռու է մեր մասնագիտությունից խոսքը այլ տեղ է տանում:
Citylife.am- Ձեր կարիերայի ամենահաջողված կերպարը:
Սարգիս-Դժվար ապրուստ սերիալում Ժորիկի կերպարն է, այդտեղից ես մեծ ճանաչում ձեռք բերեցի:
Citylife.am- Ի՞նչ դեր երբեք չեք խաղա:
Սարգիս– Չեմ խաղա այն դերը, որն ինձ անհասկանալի կլինի, որին չեմ հավատա:
Citylife.am- Ձեր սիրած դերասանը կամ դերասանուհին:
Սարգիս-Ֆռունզիկ Մկրտչյան:
Հարցազրույցը՝ Մաշա Թուրվանդյանի /Citylife.am/