Հինգ մթերք, որոնք չի կարելի տաքացնել

Բժիշկները պնդում են, որ ամենաօգտակար ուտելիքը հենց նոր պատրաստվածն է: Սակայն հաճախ մենք ժամանակ չենք ունենում պատրաստել թարմ ուտելիք: Տանտնտեսուհու ցանկությունը պատրաստել մեկ անգամ  և շատ քանակով, հետո տաքացնել, հասկանալի է: Բայց կան ուտելիքներ, որոնք չի կարելի տաքացնել:

Կարտոֆիլ

Կարտոֆիլը շատ օգտակար մթերք է, սակայն միայն պատրաստելուց հետո: Ծայրահեղ դեպքում այն կերեք  սառը վիճակում, բայց մի տաքացրեք: Թարմ պատրաստված կարտոֆիլն ավելի շատ օսլա է պարունակում, որը և տալիս է հագեցվածության զգացումը: Եթե դուք թողնում եք այն սառնարանում, այնուհետև երկրորդ անգամ տաքացնում, օսլան և մնացած օգտակար նյութերը կորում են:

Նեխուր, գազար, սպանախ

Նեխուրը, գազարը և սպանախն իրենց մեջ պարունակում են նիտրատներ, որոնք օգտակար են օրգանիզմի համար: Բայց, երբ մենք տաքացնում ենք դրանք, նիտրատները դառնում են վնասակար: Այստեղից կարելի է ենթադրություն անել՝ ապուր պատրաստելուց հետո, միանգամից կերեք նեխուրը և գազարը: Եթե, ամեն դեպքում, պատրաստվում եք տաքացնել այն, ապա միջից հանեք նեխուրը և գազարը: Իսկ սպանախը կերեք անմիջապես պատրաստելուց հետո: Բազուկը նույնպես չի կարելի տաքացնել, այն կարելի է ուտել նաև սառը վիճակում:

Ձու

Դժվար է պատկերացնել կին, ով կտաքացնի ձու: Ամեն դեպքում դա անել չի կարելի: Բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ ձուն փոխում է իր բաղադրությունը, այն տոքսիններ է թողնում, որոնք վնասակար են օրգանիզմի համար:

Սունկ

Սնկից պատրաստված թարմ ուտեստն անուշաբույր է և հրապուրիչ, սակայն մի փորձեք այն տաքացնել: Սնկերն իրենց մեջ սպիտակուց են պարունակում, որոնց կառուցվածքը տաքացնելուց հետո փոխվում է: Եթե դուք տաքացրել եք սնկով ճաշատեսակները, ապա նկատած կլինեք, որ դրանց համը փոխվում է:

Հավ

Հավով ուտեստները սնկի նման են: Այն տաքացնելուց կրկին կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում: Սակայն հավի դեպքում, եթե շատ եք ցանկանում տաքացնել, կարող եք դա անել՝ սակայն ցածր կրակի վրա:

Բրիտանիայի Սննդի չափորոշիչների գործակալությունը խորհուրդ է տալիս մտածել արդեն պատրաստի ուտելիքը տաքացնելուց առաջ: Եվ երբեք մեկ անգամից ավել մի տաքացրեք:

Նյութի աղբյուրը՝/Citylife.am/