
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1/8 եզրափակչում է:
Առաջին պարտիայում Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթել էր մրցակցին, սակայն պատասխան պարտիայում սևերով պարտություն էր կրել:
Թայմ-բրեյքում միմյանց միջև մրցող շախմատիստները չէին կարողանում որոշել հաղթողին:
Արագ շախմատի կանոններով երկու պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի: 10+10 րոպեում արագ շախմատի կանոնների համաձայն հաղթել է Լևոն Արոնյանը , իսկ պատասխան պարտիայում` պարտվել: Այնուհետև կայծակնային շախմատի կանոններով հայ գրոսմայստերը հաղթել է, որից հետո խաղը ընթացել է ոչ-ոքի :
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/