Փոքր երեխաներ ունեցող շատ կանայք, օգտագործում են երեխայի մաշկի խնամքի հատուկ միջոցներ: Սակայն դա չարժե անել և ահա, թե ինչու:
Հաճախ երիտասարդ մայրիկները օգտագործում են մանկական կրեմը դեմքի, մարմնի և ձեռքերի կրեմի փոխարեն, քանի որ մանկական կրեմները պարունակում են լավագույն բաղադրիչները, ալերգիկ չեն և մաշկը միանգամից նուրբ են դարձնում:
Սակայն մասնագետները խորհուրդ չեն տալիս դա անել. այո ձեր մաշկը դառնում է հարթ և մետաքսե, սակայն շուտով դրա օգտագործումը կարող է խնդիրներ առաջացնել: Բանն այն է, որ կրեմի պարունակության մեջ մտնում են բնական յուղեր, մասնավորապես լանոլին: Այն մաշկի վրա ստեղծում է պաշտպանիչ շերտ, ինչը շատ կարևոր է փոքրիկի համար: Երեխաների մոտ հյուսվածքները շուտ են թարմանում, այդ պատճառով մաշկի պաշտպանությունը շատ կարևոր է:
Մեծերի մոտ, սակայն, մաշկն այդքան արագ չի թարմանում, իսկ բաղադրիչները, որոնք մտնում են մանկական կրեմի մեջ, ուղղակի սոսնձում են կոպտացած հյուսվածքները նորերին: Այդ պատճառով մանկական կրեմի օգտագործումը կարող է հանգեցնել բշտիկների, կնճիռների հայտնվելուն, մաշկի գույնի վատացմանը: Այդ պատճառով խորհուրդ չի տրվում օգտագործել մանկական կրեմները՝ այն նախատեսված չէ ձեր համար:
Նյութի աղբյուրը՝/Citylife.am/