
Սեպտեմբերի 11-ին 2007 թվականին կյանքից հեռացավ Յան Պորտերֆիլդը` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը: Յան Պորտերֆիլդը 2006 թվականի օգոստոսից գլխավորում էր մեր ընտրանին :
Իր անմնացորդ նվիրումի, գործի հանդեպ պրոֆեսիոնալ վերաբերմունքի և մարդկային որակների շնորհիվ Պորտերֆիլդն արժանացել է հայ երկրպագուների և ֆուտբոլիստների հավերժական սիրուն:
Յան Պորտերֆիլդի գլխավորությամբ Հայաստանի ընտրանին պարտության մատնեց Լեհաստանի հավաքականին, ոչ-ոքի խաղաց Սերբիայի և Պորտուգալիայի հետ, ինչպես նաև ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձրացավ 80-րդ հորիզոնականը:
Մարզիչի անունը ոսկե տառերով գրված է հայկական ֆուտբոլի պատմության մեջ:
Հիշատակդ կգնա դեպ հավերժություն:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/