Սեպտեմբերի 10-ը օրացույցում

Սեպտեմբերի 10-ը նշվում է որպես ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր։ Այս օրը ամբողջ աշխարհում նշվում է 2003 թվականից Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ու ՄԱԿ-ի հովանավորությամբ։

Ինքնասպանությունների քանակությունը ներկայումս կազմում է տարեկան մոտ 800 հազ․ մարդ։ Համաձայն ԱՀԿ-ի տվյալների՝ 3-րդ հազարամյակում ինքնասպանությունից ավելի շատ մարդ է մահանում, քան բոլոր պատերազմներից ու բռնությամբ սպանություններից միասին վերցրած։

ԱՀԿ-ի հետազոտությունների արդյունքներով ինքնասպանությունների ամենաբարձր ցուցանիշները գրանցել են Արևմտյան Եվրոպայի երկրները՝ Սլովենիան, Ռուսաստանը, Լատվիան և Բելառուսը։ Ամենաքիչ ինքնասպանությունները կատարվում են Լատինական Ամերիկայում, մահմեդական երկրներում և որոշ ասիական պետություններում։

Բացառությամբ Չինաստանի՝ ամբողջ աշխարհում տղամարդիկ ավելի հաճախ են դիմում ինքնասպանության, քան կանայք։

Նյութը՝ Խաչատուր Փանոսյանի (Citylife.am)