Երևանում տեղի է ունեցել լողափնյա վոլեյբոլի միջազգային մրցաշարը, որտեղ հաղթել են ռուսները

Երևանում տեղի է ունեցել լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց Արևելյան Եվրոպայի երկրների առաջնությունը և ավարտվել է ռուսների հաղթանակով:

Եզրափակիչ խաղի ժամանակ հանդիպել են Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Սիվոլով, Իգոր Վելիչկո եւ Ռուսլան Դայանով, Յուրի Բոգատով զույգերը: Հաղթել է Սիվոլով, Վելիչկո զույգը:

Երրորդ տեղը զբաղեցրել է Բելառուսը ներկայացնող Ալեքսանդր Կովալենկո, Ալեքսանդր Դեդկով զույգը:

Հայաստանը ներկայցնում էր Ռազմիկ Հակոբյան, Արման Միսկարյան և Աշոտ Բալաբեկյան, Անդրե Սիմոնի զույգերը, որոնք հաջողության չեն հասել: Այս մրցաշարը վարկանիշային է 2020թ. ամառային Օլիմպիական խաղերի համար:

 

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/