Ըմբիշ Հայկ Ասատրյանը նվաճեց բրոնզե մեդալ

Աթենքում տեղի է ունենում հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Ասատրյանը 50 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ:

Հայ ըմբիշը երրորդ տեղի համար գոտեմարտում հաղթել էՆիկլաս Օեհլենին:  Սարգիս Թադևոսյանը 69 կգ քաշայինկարգում հաղթել է որակավորման փուլում և 1/8 եզրափակչում, սակայն քառորդ եզրափակչում պարտվեց Դավիթ Սոլոգաշվիլիին:

Որակավորման փուլից դուրս մնացին 76 կգ Դավիթ Պողոսյանը և 85 կգ: Այսպիսով, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանիների հավաքականն ավարտեց մրցելույթներն աշխարհի առաջնությունում և մեր թիմը նվաճեց մեկ բրոնզե մեդալ:

 

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/