Դիմակ խիտ մազերի համար

Դիմակը պարունակում է ծովի աղ, որն ամրապնդում է մազերը: Դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է` 1 բաժակ ծովի աղ 1 բաժակ հեղուկ մեղր 1 բաժակ կոնյակ, ռոմ կամ օղի:

Պատրաստման եղանակը` Խառնեք բոլոր բաղադրատարրերը, լցրեք տարրայի մեջ, ամուր փակեք և թողեք, որ երկու շաբաթ մնա մութ տեղում: Պատրաստի դիմակը կարող եք օգտագործել որպես 2-ը 1-ում` որպես շամպուն և որպես դիմակ: Նախապես պետք է անպայման լավ սանրել մազերը, ապա քսեք դիմակը` մազերը բաժանելով առանձին հատվածների, փաթաթեք պոլիէթիլենային փաթեթով և տաք սրբիչով: Պահեք 20 րոպեից մինչև մեկ ժամ: Դրանից հետո լավ լվացեք տաք ջրով: Դիմակը պետք է կրկնել մեկ ամսվա ընթացքում շաբաթական 1-2 անգամ շամպունի փոխարեն:

Նյութը` Արմինե Եփրիկյանի /Citylife.am/