Գերմանացի մատուցողը միաժամանակ տեղափոխել է գարեջրի 29 բաժակ

Բավարացի մատուցող Օլիվեր Շտռումպֆելը կարողացել է բարձրացել և միաժամանակ 40 մետր տեղափոխել գարեջրի 29 բաժակ։ Համացանցում հայտնվել է նրա մանևրման տեսագրությունը։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Հաղորդվում է, որ տղամարդը մեկ օրում երկու անգամ գերազանցել է սեփական համաշխարհային ռեկորդը՝ Աբենսբերգում անցկացվող գարեջրային փառատոնի շրջանակում։

Պարբերականը նշում է, որ սկզբում նա կարողացել է տեղափոխել 27 բաժակ, իսկ այնուհետև՝ 31։ Սակայն հնարքի ժամանակ երկու բաժակ ընկել է, արդյունքում տղամարդը տեղափոխել է 29 բաժակ։

Այդ ոլորտում նախկին ռեկորդը նույնպես պատկանում է բավարացու, նա կարողացել էր տեղափոխել գարեջրի 25 բաժակ։

Նյութը՝ Լիլիթ Բաբայանի/Citylife.am/