
Մերսեդեսի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը բացարձակ ռեկորդակիր է դարձել նվաճած պոուլ-պոզիշնների ցուցանիշով:
Իտալիայի Մեծ մրցանակի որակավորման փուլում հաղթանակը 69-րդն է եղել բրիտանացու համար: Այդ ցուցանիշով Հեմիլթոնը գերազանցել է Մերսեդեսի լեգենդար արշավորդ Միխայել Շումախերի ռեկորդը: Շումախերը նվաճել է կարիերայի ընթացքում 68 պոուլ-պոզիշն, ինչպես հայտնում է Daily Mail-ը:
Որակավորման փուլը անցկացվել է թաց մրցուղու վրա եւ տեւել 3.5 ժամից ավել:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/