Իմ մասնագիտության մեջ սովորելու դեռ շատ բան կա. Հայկ Հովհաննիսյան

Citylife.am- Հա՛յկ, դերասանի համար կարևոր է, որ նա կարողանա դուր գալ հանդիսատեսին՝ անկախ դերի դրական կամ բացասական լինելուց: Դուք նույնպե՞ս կարևորում եք դա:

Հայկ– Ինձ համար կարևորը, ոչ թե հանդիսատեսին դուր գալն է, այլ կերպարը ճիշտ մատուցելը:

Citylife.am- Գրեթե բոլոր դերասաններն իրենց առաջին քայլերը սկսել են որևէ քաստինգի մասնակցելով. դուք ինչպե՞ս սկսեցիք Ձեր քայլերը դեպի հեռուսայեթեր:

Հայկ– Ես նույնպես սկսել եմ քաստինգներով, բայց այդ հարցում մեծամասամբ ինձ օգնել է իմ դպրոցը՝ Աբել Աբելյանի ղեկավորությամբ:

Citylife.am- Հանուն ընտրված դերի, ի՞նչ զոհողությունների կգնաք:

Հայկ– Որպեսզի դերը իմը լինի՝ ոչ մի զոհողության, բայց եթե դերն իմն է արտաքնապես կփոխվեմ ու դա զոհողություն չեմ համարի:

Citylife.am- Ձեր մասնագիտկան փորձը, ի՞նչ է սովորեցրել Ձեզ, ինչպիսի՞ն էիք առաջ և հիմա:

Հայկ- Շատ բան է սովորեցրել, բայց ես դեռ մի քանի տոկոսին եմ տիրապետում: Իմ մասնագիտության մեջ սովորելու դեռ շատ բան կա:

Citylife.am-Առաջիկայում, ի՞նչ նոր ծրագրեր կան, որոնցում Ձեզ կտեսնենք:

Հայկ– Առաջիկայում իմ մասնակցությամբ ծրագրեր չկան, ուղղակի դադար է:

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/