Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ նորի սկիզբը: Այսօր շունչ և նոր ընթացք է ստանում ամեն ինչ: Վերաբացվում են դպրոցները, սկսվում է աշխատանքային գործընթացի եռուն շրջանը: Սեպտեմբերի մեկը տոն է. գիտելիքի, գրի և դպրության օրը: Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ Ciylife.am կայքի ողջ անձնակազմը շնորհավորում է Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը:
Հատկապես ջերմորեն ենք շնորհավորում դպրոցի և բուհի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում: Նոր ուսումնական տարին թող լինի առավել հագեցած և արդյունավետ, քանզի որակյալ կրթությունը մեր ժողովրդի կյանքում միշտ է եղել գերակա նպատակ:
Նյութի աղբյուրը՝/Cityliffe.am/