Արսենալի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը կարիերան կշարունակի Լիվերպուլ ակումբում:
Ֆուտբոլիստի տրանսֆերը կազմում է 40 միլիոն ֆունտ ստերլինգ : Լիվերպուլցիների հետ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը կկնքի 6 տարվա պայմանագիր: 24-ամյա ֆուտբլիստը կանցնի առաջիկայում բուժզննում:
2011 թվականից Օքսլեյդ-Չեմբերլենն հանդես է գալիս Արսենալի կազմում: Ֆուտբոլիստի պայմանագիրը ավարտվում է 2018 թվականին:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/