Չինաստանում երեխաները հրաշքով են փրկվել

Չինաստանի քաղաքներից մեկում երեկ տեղի ունեցած ավտովթարի պատճառով երկու երեխա դուրս են ընկել մեքենայից ընթացքի ժամանակ։ Երեխաները խաղալիս են եղել հետևի նստարանին, երբ տեղի է ունեցել մեքենաների բախումը։ Բարեբախտաբար երեխաներից ոչ մեկը չի տուժել։ Ոստիկանությունը տուգանել է օրինազանց վարորդներին՝ զգուշացնելով, որ մինչև 12 տարեկան երեխաները պետք է ուղևորվեն հատուկ մանկական նստարաններով։
Նշենք, որ մեքենաների համար նախատեսված մանկական նստարանների 80%-ը պատրաստվում է Չինաստանում, սակայն այստեղ օգտագործվում է դրա միայն 1%-ը։

Նյութը՝ Խաչիկ Փանոսյանի/Citylife.am/