Ուշուիստ Կարապետ Թևոսյանը ապահովել է բրոնզե մեդալ

29-րդ համաշխարհային ուսանողական խաղերում ուշուիստ Կարապետ Թևոսյանն (70 կգ) անցել է կիսաեզրափակիչ և ապահովել է բրոնզե մեդալ։

Քառորդ եզրափակչում Կարապետը հաղթել է Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Սլիպցովին: Առաջին ռաունդում Բելառուսը հաշվի մեջ առաջ է եղել՝ 1:0: Սակայն ընդմիջումից հետո Թևոսյանը  առավելութուն է ստացել և մրցակիցը  հրաժարվել է մարտը շարունակել:

Այսօր Թևոսյանը կիսաեզրափակչում կմրցի իրանցի Ջաֆար Շիրզադեհի հետ:

Երկրորդ մեր ուշուիստը՝ Հայկ Գասպարյանը (60կգ), դուրս է մնացել մրցանակային տեղի համար պայքարից:

Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանի մոտ անհաջող էր ստացվել անցնել 10 մ անհատական աշտարակացատկ մրցաձևում և նա վաստակել է 342,60 միավոր։

 

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/