Ֆլոյդ Մեյվեզերը հաղթել է Քոնոր Մաքրեգորին

Ֆլոյդ Մեյվեզերի ու Քոնոր Մաքգրեգորի միջև Լաս Վեգասում այս գիշեր կայացել է վերջին շրջանում ամենաքննարկված մենամարտը:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտում լեգենդ Ֆլոյդ Մեյվեզերը հսկայական առավելություն է ունեցել  մարտարվեստներում հանդես եկող  Քոնոր Մաքգրեգորի նկատմամբ: Մենամարտը ավարտվել է 10-րդ ռաունդում:

Երկու մարզիկներն էլ անկախ մենամարտից ստացել են գումար.  40-ամյա Մեյվեզերը՝ 100 մլն դոլար, իսկ Քոնորը՝ 30 մլն: Սակայն այս թվերը վերջնական չեն, որովհետեւ դրանց գումարվելու են նաեւ տոմսերի վաճառքի, հեռարձակման ու հովանավորների կողմից ստացվելիք եկամուտները:

 

 

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/