Դարի մենամարտ. Ֆլոյդ Մեյվեզեր և Քոնոր Մաքրեգոր

Օգոստոսի 27-ին կայանալու է բռնցքամարտի պատմության մեջ ամենակարևոր դիմակայություններից մեկը. լեգենդար Ֆլոյդ Մեյվեզերի մրցակիցը MMA-իլեգենդար  Քոնոր Մաքգրեգորն է:

Այս հանդիպումը սպասված է ամբողջ աշխարհում և ստացել է դարի մենամարտ անվանումը: Մարտը կանցկացվի բռնցքամարտի կանոններով: Daily Maily _ը նշում է, որ կազմակերպիչները 535 միլիոն եվրո եկամուտ են ունենալու մենամարտից:

Սպասվող դիմակայությունն առաջին միջին քաշային կարգում է՝ 69.85 կգ. կայացած կշռման արարողությունն այսպիսի արդյունքներ է ցույց տվել. Մեյվեզեր՝ 67.8, Մաքգրեգոր՝ 69.4:

Ֆլոյդ Մեյվեզերը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 49 մենամարտ և տարել է նույնքան հաղթանակ: Քոնոր Մաքրեգորգը 2016-ին դարձել է պատմության առաջին մարտիկը, որը UFC գործող չեմպիոն է դառնում 2 քաշային կարգրում:

Երևանի ժամանակով մենամարտըկմեկնարկվի 07:30-ին է:

http://www.youtube.com/watch?v=_tYvQ4gD1cU

 

 

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/