Թայփեյ քաղաում 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում մեր ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը105 կգ քաշային կարգում դարձավ չեմպիոն:
Ունիվերսիադայի հաղթողի կոչումը Սիմոն Մարտիրոսյանը նվաճել է երկամարտի 401 կգ արդյունքով:
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը երեկ հենացատկեր վարժության եզրափակչում զբաղեցրել էր 7-րդ հորիզոնականը: Դավթյանը հնարավորություն էր ստացել հանդես գալ նաև նժույգթափերի եզրափակչում: Այստեղ էլ հայ մարմնամարզիկը 4-րդն էր, իսկ թաեքվոնդիստ Սերգեյ Վարդազարյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Citylife.am-ի խմբագրական կազմը շնորհավորում է և մաղթում է մեր մարզիկներին նորանոր հաջողություններ:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/