Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենաազդեցիկ պետությունների առաջին տիկնանց։ Նրանցից շատերը համարվում են ոճ թելադրող և նորաձևության իկոնա։
Մելանյա Թրամփ, ԱՄՆ նախագահի կինը
ԱՄՆ առաջին տիկինը՝ Դոնալդ Թրամփի կինը, նախկին մոդել 47-ամյա Մելանյա Թրամփն է։ Թրամփի երդման արարողության օրը, Մելանյան առաջին անգամ ներկայացավ հանրությանն արդեն որպես առաջին տիկին․ Նա կրում էր Ralph Lauren ապրանքանիշի հագուստ, որն էլ ամբողջ մամուլին ստիպեց նրան որակել ոչ միայն որպես ԱՄՆ պատմության, այլև ամբողջ աշխարհի ամենաոճային առաջին տիկին։
Թագուհի Լետիցիա, Իսպանիայի թագավորի կինը
Արքունական խիստ պրոտոկոլի և ոճայնության միջև թագուհի Լետիցիան միշտ ընտրում է երկրորդը․ Նրա զգեստների և շրջազգեստների երկարությունը հաճախ թույլատրելիից կարճ է։ Ժողովրդի հետ իր մերձությունը թագուհին արտահայտում է նաև հագուստի միջոցով՝ աջակցելով հայրենական արտադրողներին՝ Zara, Massimo Dutti և Uterque ապրանքանիշերին։
Թագուհի Ռանյա, Հորդանանի թագավորի կինը
Կանացիություն և էլեգանտություն, ահա այն երկու սկզբունքները, որոնցով Ռանյան ստեղծում է իր կերպարները թե առօրյա կյանքում, թե արքունական միջոցառումների ժամանակ։
Դքսուհի Շառլեն, Մոնակոյի դուքսի կինը
Գեղեցկուհի Շառլենը ժամանակին եղել է լողորդուհի, որն էլ նրա լայն թիկունքի և մկանուտ ձեռքերի պատճառն է։
Կառլա բրունի, ֆրանսիայի նախկին նախագահի կինը
Չնայած նախագահ Նիկոլա Սարկոզին լքել է պաշտոնը դեռևս 2012 թվականին, նրա կինը՝ Կառլա Բռունին, Ֆրանսիայի և իր շատ երկրպագուների համար շարունակում է մնալ երկրի ամենագեղեցիկ և ոճային առաջին տիկնանցից մեկը։ Սարկոզիի ոչ բարձր հասակը ստիպել է այս նախկին մոդելին կտրականապես հրաժարվել բարձրակրունկներից։
Թագուհի Մաքսիմա, Նիդեռլանդների թագավորի կինը
Մաքսիման արքունական դրեսս-կոդի ոճային պահպանման վառ օրինակ է։ Նրա թուլությունն են տարբեր չափերի և ձևերի գլխարկները։
Անխելիկա ռիվերա, մեքսիկայի նախագահի կինը
Ովքեր դիտել են <<Պարզապես Մարիա>> սերիալը, անպայման կհիշեն Անխելիկային։ Դերասանական կարիերան Անխելիկային օգնեցի միանգամից մտնել առաջին տիկնոջ կերպարի մեջ։
Թագուհի Մաթիլդա, Բելգիայի թագավորի կինը
Մաթիլդա թագուհին զտարյուն արիստոկրատ է, այդ պատճառով ամուսնությունից հետո նրա զգեստապահարանում և վարվելակերպում առանձնապես փոփոխություններ չեն եղել։
Ասմա Ալ-Ասադ, Սիրիայի նախագահի կինը
Սիրիայի նախագահի կինը հազվադեպ է ներկայանում հանրությանը, սակայն ներկայանալիս երբեք չի հիասթափեցնում։
Ռիտա Սարգսյան, ՀՀ նախագահի կինը
Եվ իհարկե վերջում չէինք կարող չանդրադառնալ մեր պետության առաջին տինոջը՝ Ռիտա Սարգսյանին, ով միշտ առանձնանում է իր վառ ու կանացի կերպարներով։
Նյութը՝ Խաչիկ Փանոսյանի/Citylife.am/