Սերխիո Ռամոսը ճանաչվեց 2016-17 մրցաշրջանի լավագույն պաշտպան
Արքայական ակումբի ֆուտբոլիստներ՝Կրիշտիանու Ռոնալդուն, Լուկա Մոդրիչը և Սերխիո Ռամոսը ճանաչվեցին ՈՒԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն պաշտպան, կիսապաշտպան ու հարձակվող։
Անհատական մրցանակներից միայն լավագույն դարպասապահի կոչումը շնորհվեց ոչ «Ռեալի» ֆուտբոլիստի։ Դրան արժանացավ «Յուվենտուսի» ավագ Ջիանլուիջի Բուֆոնը։ Մյուս երեք դիրքերում լավագույնները հենց «Ռեալից էին»։
Այսպիսով, «Ռեալը» հիանալի մրցաշրջանի հիանալի վերջաբան ունեցավ, իսկ ֆուտբոլիստները ստացան իրենց արժանի մրցանակները։
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի\Citylife.am\