Երազել միշտ և ամեն կերպ հասնել երազանքին. Մարի Պետրոսյան

Citylife.am- Մարի՛, ինչպե՞ս մուտք գործեցիք Ազիզյաններ սիտքոմ:

Մարի– Սիտքոմի համար քասթինգ էին կազմակերպել և բախտի բերմամբ ընտրեցին ինձ:

Citylife.am- Կա՞ արդյոք նմանություն՝ Մարի Ազիզյանի և Մարի Պետրոսյանի միջև:

Մարի– Այո ունենք նմանություններ, բայց ավելի հստակ կասեմ, որ նաև տարբեր ենք:

Citylife.am- Մարի՛, ինչպե՞ս եք ստանում Ձեր կերպարները, ուսումնասիրու՞մ եք նման մարդկանց:

Մարի- Իհարկե՛, փորձում եմ տեսանելի դարձնել կերպարը ինձ համար, շունչ տալ նրան և կարծես մտնել կերպարի մեջ: Ճիշտ է նմանություն ունենք՝ Մարի Ազիզյանի հետ, բայց ես այն Մարին չեմ, ում բոլորը տեսնում են սիտքոմում: Մարիի կերպարի հետ կապված, երբ իմացա, որ ընտրվել եմ, ես որոշ ժամանակ ուսումնասիրում էի նմանատիպ աղջիկների էջերը, ինչքան հնարավորին էր թիթիզ գլամուռային, և՛ մոտակա ժամանակների, և՛ այժմյան իմ լուսանկարներն էին նայում և ուզում էի հասկանալ, թե ես մոտավորապես այդ տարիքում ինչպիսն էի:

Citylife.am- Կյանքում հումորո՞վ եք:

Մարի– Իհարկե՛, փորձում եմ թեթև հումորով նայել կյանքին, ինչու չէ նաև դժվարություններին, բայց կան բաներ, որոնք անհնար է հումորով նայել:

Citylife.am- Որպես դերասանուհի, Ձեր մասնագիտության կարգախոսը:

Մարի– Մասնագիտական կարգախոս չեմ ասի, սա իմ կյանքի կարգախոսն է՝ երազել միշտ և ամեն կերպ հասնել երազանքին:

Citylife.am- Արդյո՞ք Ձեր ներկայիս խաղացած սիտքոմն ունի դաստիրակչական բնույթ:

Մարի-Դաստիրակչական բնույթ ունի, ես ինքս շատ բան եմ սովորել, շատ բան եմ փոխել իմ կյանքում, թե՛ իմ կերպարից սկսած, թե՛ մյուս՝ հայրիկի, մայրիկի, եղբայրների կերպարներից վերցրած շատ բաներ եմ սովորել և ինձ վրա շատ եմ աշխատել, ավելի լավը դառնալու համար:

Citylife.am- Եւ վերջում, ի՞նչ նորությունների սպասենք ձեզանից:

Մարի– Ստացել եմ առաջարկ, բայց հոգով հարազատ չի եղել չեմ ընդունել այդ առաջարկը, իսկ առաջիկայում արդեն Ազիզյաների 3 եթերաշրջանն է սպասվում: Հոկտեմբեր ամսից կսկսվի նկարահանումները սպասե՛ք նորությունների:

Հարցազրույցը՝ Մաշա Թուրվանդյանի /Citylife.am/