Ձեր այսօրվա աստղագուշակը 23.08.2017

Խոյ ( 21.03-20.04)

     Աշխատեք խուսափել նույնիսկ ամենաանշան վեճերից ընտանիքում, որպեսզի չփչացնեք այսպիսի լավ օրը, որը խոստանում է լինել բարեհաջող աշխատանքում և ուսման մեջ:

Ցուլ (21.04-21.05)

     Աշխատանքում սպասվում են լավ փոփոխություններ: Ծախսելով մեծ գումար՝ զգալիորեն  կհամալրեք և կթարմացնեք Ձեր զգեստապահարանը: Սակայն խնայելը Ձեր համար վերջին խնդիրը չէ, և Դուք հմտորեն կկարողանաք համադրել զգեստապահարանի հին և նոր  տարրերը:

Երկվորյակ (22.05-22.06)

     Գործերի մի փոքր թուլանալը Ձեզ որոշակի ազատ ժամանակ կպարգևի, սակայն, հնարավոր է, բաց եք թողել ինչ-որ  հետաքրքիր նախագծում ակտիվ առաջնորդ դառնալու, նոր բաներ սովորելու և անկախ մարդ լինելու հնարավուրությունները:

Առյուծ (24.07-24.08)

     Թուլ տվեք Ձեզ այսօր մի փոքր երազել: Իրական կյանքը շատ տխուր ու ձանձրալի է, ինչու՞ չթուլանալ և չհայտնվել երևակայությունների գրկում: Այսօր այնտեղ ավելի լավ և հետաքրքիր կլինի:

Կույս ( 25.08-23.09)

     Կհնարեք նոր եղանակներ ընկերների հետ շփման հարցում կամ ռոմանտիկ հարաբերությունների համար: Սակայն դեռ չեք ցանկանա դրանք   գործածել: Սկզբում ամեն ինչ լավ մտածեք:

Կշեռք ( 24.09-23.10)

     Այսօր Ձեզ կզգաք կատարվող ինչպես լավ, այնպես էլ վատ իրադարձությունների պատասխանատու: Հնարավոր է`  ստիպված լինեք քայլեր ձեռնարկել, որպեսզի իրավիճակը լինի Ձեր տնօրինության ներքո: Սակայն կա նաև լավ նորություն. գործադրված ջանքերն իրենց պտուղները կբերեն:

Կարիճ (24.10-22.11)

     Այսօր  կուրախանաք ընկերների հետ, կվայելեք նրանց հետ շփման հաճույքը: Ձեզ սովորականից ավելի  հեշտ կլինի լավ տպավորություն թողնել  ճիշտ մարդկանց մոտ, իսկ դա կարող է հանգեցնել  նոր ռոմանտիկ հարաբերությունների:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

     Օրն իր հետ կբերի նոր հնարավորություններ և ծանր լարվածություն: Հիանալիորեն կդասավորվեն գործընկերների և ընկերների  հետ հարաբերությունները, եթե ունենաք ցանկություն և մի փոքր ջանք գործադրեք:

Այծեղջուր (23.12-20.01)

Օրը բարեհաջող է մասնագիտական կյանքում: Դուք կցանկանաք նոր գիտելիքներ ստանալ, կբարձրանա ստեղծագործական կյանքի հանդեպ հետաքրքրությունը, կհայտնվի աշխարհի էությունը հասկանալու և սեփական նպատակների մեջ ընկղմվելու ձգտումը:

Ջրհոս (21.01-19.02)

     Ինչ-որ իրավիճակներ այսօր Ձեզնից կպահանջեն հրատապ դերասանական իմպրովիզացիաներ` տրված թեմաններով: Հնարավոր է` դա լինի խաբություն` փրկության համար, սակայն այդ ամենը կհնչի շատ համոզիչ, գեղեցիկ և ռոմանտիկ:

Ձուկ (20.02-20.03)

     Ցանկալի չէ լուրջ ընդունել այն ամենը, ինչ այսօր կլսեք:  Եթե  բոլոր իրադարձությունները գրառեք թղթի վրա, ապա արդեն վաղը, կարդալով այդ ամենը,  ուղղակի հեգնանքով կծիծաղեք ինքներդ Ձեզ վրա: