Լվացվեք այս միջոցով շաբաթը 3 անգամ և ձեր մաշկը ուղղակի կփայլի

Եթե դուք շատ գումար եք ծախսում խնամքի միջոցների վրա գնելով բազմապիսի տոնիկներ, լվացվելու փրփուրներ, խոնավեցնող կրեմներ, ապա իմացեք, որ գոյություն ունի մեկ հասարակ ժողովրդական բաղադրատոմս, որը կարող է փոխարինել այդ ամենը:

Ընդամենը երկու բաղադրիչների համադրությունը կունենա հիանալի ազդեցություն ձեր մաշկի վրա: Այն կքչացնի բորբոքումը, թեփոթումը, կսնուցի, կխոնավեցնի և կխթանի հյուսվածքների թարմացումը:

Կոկոսի յուղը հիանալի է չոր և զգայուն մաշկի համար: Այն իսկական գտածո է նրանց համար, ովքեր ցանկանում են ունենալ հարթ, առողջ և փայլուն մաշկ:

Բաղադրիչներ․

– Սննդային սոդա
– Կոկոսի յուղ

 

Պատրասման եղանակը․

1. Վերցրեք 2 ճաշի գդալ սննդային սոդա և նույն քանակությամբ կոկոսի յուղ ավելացրեք:

2. Խառնեք մինչև միանման զանգված ստանալը: Խառնուրդը թանձր է ստացվելու, սակայն այն հալվում է սենյակային ջերմաստիճանից:

3. Լվացեք երեսը ջրով և քսեք այս միջոցը նուրբ շարժումներով:

4. Թողեք այն դեմքին մի քանի րոպե և լվացվեք սառը ջրով:

Պատրաստեք այս միջոցը շաբաթը երեք անգամ և դուք չեք ճանաչի ձեր մաշկը: Այն կդառնա փափուկ և նուրբ, կհավասարվի դեմքի գույնը: Այն նաև կքչացնի կնճիռները:

Նյութի աղբյուրը՝/Citylife.am/