Բանանից դիմակ աչքերի տակի շրջանի համար

Ձեր հայացքը դարձրեք ավելի թարմ և փայլուն՝ խոնավեցնող դիմակի օգնությամբ:

Այս դիմակի գաղտնի բաղադրիչը բանանն է: Այն հիանալի է ազդում չոր մաշկի վրա: Դրա բաղադրիչներն օգնում են խոնավեցնել մաշկը, այն դարձնել ավելի առաձգական և վերացնել մանր կնճիռները:

Այս դիմակը կօգնի նաև հանել յուղոտ փայլը, նեղացնել ծակոտիները, սպիտակացնել և լավացնել մաշկի գույնը: Դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ են.

Մեկ ճաշի գդալ հասած բանանի փափուկ մասը և նույն քանակի հալած կարագ:

Քսեք այս խառնուրդը աչքերի տակ՝ թեթևորեն մերսելով մատի ծայրերով և թողեք 20-25 րոպե:

Այնուհետև լվացվեք գոլ ջրով։

Նյութի աղբյուրը՝/Citylife.am/