Գրիգոր Դիմիտրովն առաջին անգամ դարձավ Մասթերսի չեմպիոն

Ավարտվել է ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում Մասթերս մակարադակի թենիսի մրցաշարը: Հանդիպել են եզրափակչում Գրիգոր Դիմիտրովն ու Նիկ Կիրյոսը: Բուլղարացին առավելության է հասել 6:3, 7:5 հաշվով:
26-ամյա թենիսիստը յուրաքանչյուր սեթում ավստրալացու մեկական մատուցում է շահել, իսկ սեփականներն անվրեպ իրացրել:
Գրիգոր Դիմիտրովն կարիերայի ընթացքում առաջին անգամ դարձավ Մասթերսի չեմպիոն:

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի\Citylife.am\