Ֆեն-շուի 5 կանոն` մասնագիտական հաջողությունների համար

Ինչպես կարգավորել աշխատանքային գործընթացը և բարձրանալ կարիերայի աստիճանով, առանց տանից դուրս գալու։

Նայեք հյուսիս

Համաձայն չինական ուսմունքի՝ ձեր բնակարանի հենց հյուսիսային մասն է պատասխանատու կարիերայի հաջողությունների և աշխատանքային գործընթացների համար: Ինչպես և յուրաքանչյուր այլ ռազմավարապես կարևոր հատված՝ այն պետք է պահել կորգուկանոնի մեջ, որպեսզի այդտեղ շրջանառվող Ցի էներգիան «չփոշոտվի»: Հենց այս հատվածում կարող եք դնել այն մարդկանց նկարները, ում հաջողություններով դուք հպարտանում եք և հիանում: Մեկ այլ տարբերակ է հյուսիսային հավածում կախել աշխարհի քարտեզը:

Կրեա կամ աքաղաղ պահեք

Խոսքը գնում է ոչ թե որպես տնային կենդանի, այլ թալիսման, որոնք օգնում են մասնագիտական ոլորտում: Հին չինական մշակությում հարստության և մասնագիտական հավակնությունների համար պատասխանատու են այնպիսի կերպարներ, ինչպիսիք են երեքոտանի գորտը, փյունիկ թռչունը, վիշապը և կրեան: Օրինակ, «տորտիլլան» երաշխավորում է պետքական և ազդեցիկ մարդկանց աջակցություն: Լավ կլինի, որպեսզի այն ապակյա լինի: Իսկ աքաղաղի արձանիկը հայտնի է որպես բամբասանքներից պաշտպանող:

Գնեք գորգ և կակտուս

Չինական իմաստունների կարծիքով` սովորական աստիճանը կարող է խանգարել մասնագիտական աճին, եթե այն դրված է ուղիղ շքամուտքի դռան դիմաց, գրեթե հենվելով դրան: Ըստ նրանց, դա խանգարում է աշխատանքային գործընթացին: Այդ վատ նշանը արգելափակելու համար, ցանկալի է դռան դիմաց դնել կլոր գորգ:
Արգելված իրերի թվում են անգույն, բարակ բույսերը՝ հյուսիսային հատվածում: Դա նրանց տեղը չէ: Իսկ ծակող կակտուսը, որքան էլ զարմանալի է, ըստ նրանց, համարվում է բավականին ուժեղ մասնագիտական խորհրդանիշ:

Ներգրավեք ջուր

Արևելյան փիլիսոփաները միշտ ջրին հատուկ ուժ են տվել: Այդ պաճառով, եթե ցանկանում եք շտկել աշխատանքային գործերը և բարձրացում ստանալ, օգտագործեք այդ տարերքն՝ ի օգուտ ձեզ: Կարելի է այդ հարցին մոտենալ բառացի․ օրինակ՝ դնելով ջրով ծաղկաման կամ օգտագործել նրան մոտ խորհրդանիշներ՝ կապույտի երանգներ, ալիքների տեսքով պաստառներ, նկարներ ջրային տեսարաններով, սակայն ոչ՝ ջրվեժների: Ամենաուժեղը, սակայն, կլինի ակվարիումն է՝ ութ ոսկեգույն ձկներով:

Օգտագործեք բույրեր

Ֆեն-շույի ուսմունքը շրջակայքում հատուկ մթնոլորտի ստեղծումն է, որը դժվար է պատրկերացնել առանց ճիշտ բույրերի: Ըստ մասնագետների, նյութական բարիքներ և լրացուցիչ եկամուտ կօգնեն ստանալ անանուխի, եղեսպակի, ցիտրուսային, լեմոնգրասի բույրերը: Դրանք եկամուտ են բերում:

Նյութի աղբյուրը՝/Citylife.am/