
Դիվանագիտական պրոտոկոլը և նախագահական դրեսս-կոդի պահանջմունքները թեև ինքնադրսևորման հնարավորություն չեն տալիս, բայց Վ․Վ․ Պուտինը, ով արևմտյան ԶԼՄ-ներից ստացել է Man In Black մականունը սևի հանդեպ իր սիրո պատճառով, ռիսկի է դիմել ընդլայնել նախագահական հագուկապի գունապնակը։
Ռուսաստանի նախագահի գործը բարդ է․ պետության կառավարումը գործի կեսն է, իսկ դա անելիս ունենալ այնպիսի տեսք, որպեսզի թվա թե դրա համար շատ ջանքեր անհրաժեշտ չեն՝ բավականին բարդ գործ է։
Գաղտնիք չէ, որ նախագահը կրում է հատուկ պատվիրված կոստյումներ։ Նրա նախընտրած ապրանքանիշերն են Kiton-ը և Brioni-ն։ Այսպիսի կոստյումները սկզբից մինչև վերջ կարվում են մեկ դերձակի կողմից մի քանի տասնյակ ժամում և արժեքը սկսվում է 5000 եվրոյից։ Վերջին ժամանակներում նախագահական կոստյումների գունային գամման բավականին սահմանափակ է․ գերակշռում են սև, մուգ կապույտ և մոխրագույն կոստյումները։ Վերնաշապիկների և փողկապերի գույները կախված են կոստյումի գույնից․ կապույտ և մոխրագույն կոստյումների դեպքում երկնագույն վերնաշապիկ և կապույտ փողկապ, իսկ եթե կոստյումը սև է, ապա վերնաշապիկը՝ սպիտակ, փողկապը՝ սև կամ մուգ կարմիր։ Վ․Վ Պուտինի փողկապերը հիմնականում Valentino ապրանքանիշի են և զուրկ վառ նախշերից։ Կոշիկները, որպես կանոն, John Lobb կամ Salvatore Ferragamo ապրանքանիշի են։
Այս ցանկում ամենաթանկարժեքը A. Lange & Sohne Tourbograph Pour le Merite ժամացույցն է։ Այս ժամացույցն արժե մոտ կես միլիոն դոլլար։ Բացի սրանից նախագահի դաստակին հաճախ նկատվում են Patek Philippe Perpetual Calendar և Patek Philippe Calatrava, Breguet Marine և IWC Pilot’s Watch Mark XV ժամացույցները։ Իր Leman Aqua Lung Grande Date ժամացույցներից մեկը Պուտինը նվիրեց հովվի որդուն, երբ այցելել էր Տիվայի Հանրապետություն 2009 թ․, իսկ մյուսը բաժին հասավ Տուլայի գործարանի փականագործին, ով լրագրողների և ամբողջ աշխատակիցների առջև բառացիորեն խնդրեց իրեն նվիրել այդ ժամացույցը։
Նյութը՝ Խաչիկ Փանոսյանի/Citylife.am/