Ձեր այսօրվա աստղագուշակը 21.08.2017

Խոյ ( 21.03-20.04)

     Ակտիվ և բարեհաջող օր է սպասվում, ամեն ինչ կնպաստի Ձեր ցանկությանը՝ տրվել  կրքերին և լինել ազատ: Ցրված լինելու պատճառով անհաջողություններ կարող են լինել   ֆինանսական հարցերում: Զգույշ եղեք  խաբեությունից  Ձեզ անծանոթ կամ քիչ ծանոթ մարդկանց այնքան էլ մի վստահեք:

Ցուլ (21.04-21.05)

     Օրը բարեհաջող կլինի: Ամբողջությամբ անձնական կյանքի մեջ ընկղմվելու ցանկությունը կարող է  արգելք հանդիսանալ աշխատանքը որակով  կատարելու համար:

Երկվորյակ (22.05-22.06)

     Օրը կլինի  լուսավոր, հագեցված կլինի  նոր ռացիոնալութամբ, գերագնահատմամբ  ձանձրալի ընկերական կամ ծառայողական  հարաբերություններով: Սակայն  առանց որևէ ջանքերի կկարողանաք  հասնել ներդաշնակության:

Խեցգետին (23.06-23.07)

     Դուք բավականին երկար ժամանակ մնացել եք թուլացած և հիասթափված  վիճակում, եկել է ժամանակը  սթափվելու և գտնելու նոր շրջապատ, որտեղ կգնահատվեն Ձեր մասնագիտական կարողությունները:

Առյուծ (24.07-24.08)

     Այսօր Ձեզ կզգաք պաշտպանված, ստեղծված իրավիճակում կունենաք  հուսալիության  և կայունության զգացում: Օրը լի կլինի  անսպասելի իրադարձություններով, իսկ Ձեր  ընկերները կամ սիրելին կարող են զարմանալի և անսովոր վարք դրսևորել:

Կույս ( 25.08-23.09)

     Անհրաժեշտ է թուլանաք  և  չափից շատ կասակծների մեջ չընկնեք  ապագայի հետ կապված հարցերում, չէ որ դուք բավականին խելամիտ եք, որպեսզի շատ  չչափազանցնեք  խնդիրները, այլ  իրատեսորեն գնահատեք Ձեր կարողությունները, ունակություները և կյանքի փորձը:

Կշեռք ( 24.09-23.10)

     Ձեր կողմից ոչ այնքան շատ  սպասելի  նյութական կայունությունը  և եկամուտը  կուրախացնեն  նոր հնարավորություններով, նոր ալիք կհաղորդեն մտքերին և ծրագրերին: Հնարավոր է ձեռք բերեք նորաձև  հագուստ կամ կթարմացնեք բնակարանը:

Կարիճ (24.10-22.11)

     Արևոտ, համեղ, ուրախ տրամադրությունը այսօր Ձեզ չի լքի մի ամբողջ օր: Լավ օրվա սկիզբ, բարեհաջող շարունակություն և  հաճելի ավարտ է սպասվում: Ձեր հանդեպ քննադատությունները  կարող են դրական ազդեցություն թողնել, և Դուք էլ ավելի շատ  կցուցաբերեք Ձեր նոր ունակությունները:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

     Անպայման ականջ դրեք  հավատարիմ ընկերների խորհուրդներին, նրանք կօգնեն Ձեզ կատարել  ճիշտ  ընտրություն և դրական ազդեցություն կունենան ապագայում: Կլինեք էներգիայով լի,  հաջողությունը կամրապնդվի  Ձեր էության մեջ,  բարեհաջող ավարտ կունենան բոլոր նախագծերը, նոր ծանոթյունները  իրենց հետ կբերեն  ուրախություն և հեռանկարներ:

Այծեղջուր (23.12-20.01)

    Այսօր ցանկալի է զերծ մնաք ընկերական շփումներից: Աշխատեք կառավարել  Ձեր ծախսերը: Բացառված չէ,  որ հայտնվի  մեկը, ով մրցակից կլինի որևէ նախաներձեռնությունում:

Ջրհոս (21.01-19.02)

     Որպեսզի խուսափեք  կտրուկ  շրջադարձերից, աշխատեք  լինել հանգիստ բոլոր գործերում և  մնալ հավատարիմ Ձեր կյանքի բոլոր կարևոր  սկզբունքներին: Կարող են լինել սխալներ, ձախողումներ, հնարավոր է՝  բացահայտվի  տեղեկություն, որը նախատեսված չէր  կողմնակի անձանց համար:

Ձուկ (20.02-20.03)

    Օրը բարեհաջող է բոլոր կիսատ գործերի ավարտման համար: Կարող եք  պարտքով գումար տալ կամ վերցնել, կատարել բարեգործական ներդրումներ: Հնարավոր է ստանաք աջակցություն և հովանավորում: Ձեզ բնորոշ  հմայքը և կանացիությունը թույլ կտան  հաղթահարել  բոլոր փորձությունները, կկարողանք հմայել շրջապատի մարդկանց: