Յուրաքանչյուր տան տնտեսուհի գիտի, որ կենցաղային քիմիական նյութերից հետո տունը մաքուր է, սակայն բավականին սուր հոտ է մնում, իսկ մակերեսներին՝ քիմիական միացություններ, որոնք այդքան էլ լավ չեն մարդկանց համար:
Եթե դուք սիրում եք մաքրություն և անուշ հոտ տանը և չեք ցանկանում գործ ունենալ կենցաղային քիմիական նյութերի հետ, ապա իմացեք, որ գոյություն ունի հիանալի միջոց: Այն գերազանց մաքրում է և ունի աներևակայական անուշ հոտ:
Դա ցիտրուսային քացախն է: Այն կարող է լինել նարնջի, կիտրոնի կամ մանդարինի: Փորձեք պատրաստել այս հրաշալի միջոցը և կտեսնեք հիանալի արդյունքը:
Ձեզ անհրաժեշտ կլինեն․
– Ցիտրուսների կեղև
– Քացախ
– Ապակե բանկա
– Շիշ հեղուկացրիչով։
Պատրաստման եղանակը․
1. Բանկայի մեջ լցրեք ձեր նախընտրած ցիտրուսի կեղևը:
2. Վրան լցրեք քացախը:
3. Պինդ փակեք և դրեք մութ տեղ 2 շաբաթով:
4. Քամեք հեղուկը և լցրեք հեղուկացրիչի մեջ:
Ինչպես օգտագործել․
1. Ցանեք այն աղտոտված վայրում և սրբեք չոր կտորով:
2. Այսպիսի միջոցը հարմար է ապակիների, սալիկների, ծորակների ինչպես նաև խոհանոցային սեղանների մաքրման համար:
3. Դրանով կարելի է մաքրել նաև լվացարանները, ցնցուղը, լոգարանը: Այդ նպատակով ցանում եք հեղուկը նշվածների վրա և թողնում 15 րոպեյով, այնուհետև մաքրում սպունգով:
Նյութի աղբյուրը՝/Citylife.am/