Հակագովազդը լավագույն միջոցն է արտիստի համար. Ջուս

Citylife.am- Ջու՛ս, Հայկական շոուբիզնեսում դուք առանձնանում եք Ձեր համարձակ և վստահ բեմական պահվածքով. արդյո՞ք իրական կյանքում ևս այդպիսին եք:

Ջուս– Իմ համարձակ լինելը գալիս է նրանից, որ ես երբեք չեմ ստում՝ ես այն եմ ինչ կամ, դրա համար ինչ անում եմ անում եմ վստահ : Այդ իսկ պատճառով իմ ամեն քայլը դիտվում է կողքից բնական և ներդաշնակ: Բեմը պահանջում է շատ ուժ և էմոցիա, իսկ ես առօրյա կյանքում ավելի հանգիստ մարդ եմ, բայց վստահությունը միշտ էլ կա ինձ մոտ:

Citylife.am- Երբևիցե ցանկացե՞լ եք փոխել Ձեր իմիջը:

Ջուս– Իմ երկրպագուները գիտեն, որ ամեն տեսահոլովակում կամ ամեն երգ պատրաստելիս, ես ներկայանում եմ նոր ոճում և երբեք չեմ կրկնվում: Երևի միակ երգչուհին եմ, ով ամեն անգամ փոփոխվում է, թե՛ արտաքնապես, թե՛ երաժշտական ոճերում:

Citylife.am- Դժվա՞ր է առանձնանալ և մնալ պահանջված՝ չնմանվելով ո՛չ արտաքինով, ո՛չ ստեղծագործական ոճով:

Ջուս– Պահանջված մնալը շատ շատերի համար իսկապես դժվար է, քանի որ դա պահանջում է ճիշտ աշխատանք քեզ վրա և շախմատ խաղի նման մտածել նախորոք մի քանի քայլ առաջ: Ես այնպիսի երգչուհի եմ, որ կախված չեմ իմ երգացանկից. ես կարող եմ բեմում հետաքրքիր բան անել և ամբողջ հանրությունը դրա մասին խոսի: Ես դրանով եմ հետաքրքիր երկրպագուներիս համար, իսկ առանձնանալու մասին, եթե խոսենք, ես ուժ չեմ գործադրում դրա համար՝ ես փոքրուց միշտ եղել եմ տարբերվող և կարծում եմ, որ դա զուտ մարդու էներգետիկան է:

Citylife.am- Ունե՞ք իդեալներ:

Ջուս– Իդեալներ հաշվի առնելով որտեղ, եթե հաշվի առնենք արտիստ իդեալ, այո, միանշանակ Michael Jackson, ով ուներ յուրահատուկ իրեն միայն բնորոշ էներգետիկա, ում համերգին բոլորը վատանում էին էմոցիայից և, իհարկե, Tina Turner կրկին նրա ուժեղ էներգետիկայի համար: Բնականաբար, նաև Cher-ը ով 71 տարեկանում ունի գեղեցիկ կառուցվածք և տեսք, Madonna, ով իր տարիքում պարում է, ինչպես 18 տարեկան աղջնակը: Իմ իդյալները նրանք են, ումից պետք է օրինակ վերցնել և նպատակասլաց գնալ առաջ:

Citylife.am- Ջու՛ս, դուք բավականին քննադատվող երգչուհի եք. ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին:

Ջուս– Ես կարծում եմ, երբ խոսում են արտիստի մասին, ապա նա հետաքրքրում է հանդիսատեսին, նաև կարող եմ ավելացնել հակագովազդը,որը լավագույն միջոցն է արտիստի համար, իսկ եթե չեն խոսում, միգուցե արտիստը մի բան այն չէ անում և պետք է մտածել անել այնպիսի բան, որպեսզի բոլորի թեման լինի նա:

Citylife.am- Ինչպես ե՞ք վերաբերվում այն փաստին, որ դուք որոշ չափով նմանակում եք Լեդի Գագային:

Ջուս– Չեմ կարծում, որ նման եմ Լեդի Գագային. ես թե՛ արտաքնապես, թե՛ իմ ոճով, շատ ոճերի մեջ եմ ինձ ցույց տալիս հանդիսատեսի առաջ՝ հիշենք իմ 1 two 3 տեսահոլովակը՝ punk ոճում, Լեդի Գագան եղե՞լ է նման ոճում:

Citylife.am- Ձեր կարծիքով, դուք ի՞նչ նորամուծություն եք մտցրել Հայկական շոուբիզնես:

Ջուս– Ինձ շատ շատերն ասել են, որ ես արեցի մեծ հեղաշրջում հայ փոփ արվեստում՝ հենց լինելով տարբեր ոճերում և համարձակությամբ ես առաջինն եմ, ով սկսել է վարել առաջին իրական շոուն Հայաստանում: Բնական Ջուս առաջինն եմ, ով 2010 CD ալբոմ թողարկեց զուգարանի թղթով և չուպաչուպսով միասին, այսպիսով խենթ դիզայն էր այն վաճառվում է ամբողջ աշխարում։

Citylife.am- Ո՞վ է Ձեր քննադատը:

Ջուս– Իմ քննադատը ես եմ և մայրս: Ես միշտ կգտնեմ իմ մեջ մի բան, որն ինձ դուր չի գալիս և շտկում եմ այն: Մայրս է խիստ քննադատ է և միշտ ասում է այն, ինչ կա:

Citylife.am- Լինու՞մ են դեպքեր, երբ ցանկանում եք առանձնանալ:

Ջուս-Ասեմ ավելին, լինում են դեպքեր, երբ ուզում եմ փախչել բոլորից մի կղզի և փոխել ամեն ինչ, բայց այդպիսի պահերը արագ անցնում են և ես վերադառնում եմ նորից ետ և սկսում եմ աշխատել ու աշխատել:

Citylife.am- Ի՞նչ պլաներ ունեք առաջիկայում և ի°նչ նորությունների սպասենք Ձեր մասնագիտությամբ:

Ջուս-Սեպտեմբերին լույս կտեսնի իմ և DJ BLACKEY–ի նոր Crazy Freedom տեսահոլովակը. սպասեք խենթ ակումբային նորության, նաև ես աշխատում եմ նոր երգի վրա, որի երգահանը Աղասի Գևորգյանն է, ով գրել էր ինձ համար Հայաստան երգը,  որը դուրս եկավ տեսահոլովակով նոյեմբերին՝ 2016 թվականին։ Իսկ նոր երգս, որի վրա ես և Աղասի Գևորգյանը աշխատում ենք,  կլինի նոր ոճում ինձ համար։ Այն շատ հիթային և պարային երգ է։ Կտեսնեք ինձ նորովի։ Սպասեք անակնկալների։

Հարցազրույցը՝ Մաշա Թուրվանդյանի\Citylife.am