10 կարևոր նշան, որոնք դուք տեսնում եք երազում

Երազները լինում են վախեցնող, ծիծաղելի, հետաքրքիր: Երբեմն մենք ֆանտաստիկայի ժանրի երազներ ենք տեսնում, իսկ երբեմն վերապրում ենք ինչ-որ իրադարձություն: Սակայն ամեն ինչ իր բացատրությունը ունի:

Արդեն մեկ դարից ավելի է, ինչ մարդիկ փորձում են վերլուծել, հասկանալ երազները: Հայտնի հոգեթերափևթ Կարլ Յունգը 19-րդ դարի վերջին ասել է, որ երազները դա դուռ է դեպի մեր գիտակցություն և հոգևոր աշխարհ:

Վերլուծելով քնած մարդկանց ուղեղը ճապոնացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ մենք տեսնում ենք երազները նույնքան ռեալ, որքան արթուն ժամանակ իրական շրջապատող աշխարհը:

Ի՞նչ են նշանակում կերպարները և նշանները երազներում: Ահա 10 ամենատարածված և հետաքրքիր բացատրությունները:

Թռիչք

Երազները, որտեղ դուք թռնում եք, հաճախ ցույց են տալիս ձեր հավակնությունների բավարարման կամ կյանքի կարևոր որոշում կայացնելու անհրաժեշտությունը:

Ընկնելը

Հաճախ դա նշանակում է, որ դուք պետք է վերահսկեք ձեր կյանքի ինչ-որ իրավիճակ:

Հետապնդում

Հետապնդումը երազում նշանակում է ծանր ապրումներ և խնդիրներ: Ակտիվորեն աշխատեք ներկա ժամանակում բախվող խնդիրների շուրջ:

 

Մահ

Մահը սովորաբար նշանակում է ինչ-որ բանի ավարտ ձեր կյանքում, ինչ-որ փուլի վերջ, սակայն՝ ոչ ձեր մահը:

Կրակ

Երազում կրակ տեսնելը նշանակում է, որ ձեր կյանքում շուտով փոփոխություններ կլինեն: Սպասեք հեղաշրջման:

Ջուր

Այն ունի դրական նախանշան և նշանակում է մաքրում ու կյանքի նոր փուլի սկիզբ:

Փող

Երազում փող տեսնելը նշանակում է, որ ներկա պահին դուք դրանց կարիքը ունեք կամ հակառակը, խնդիր չունեք:

Նյութի աղբյուրը՝/Citylife.am/