Հաճախ դժվարություններին բախվելիս մարդիկ սկսում են աշխարհը սև գույներով տեսնել և ապրում են վատագույնի սպասելիքներով: Սակայն սա ընտրություն է, որը ձգում է նոր անհաջողություններ և հիասթափություններ:
Մարդը պետք է պարտադիր բռնի բարության ալիքը: Պատասխանեք բարությամբ, հիշեք հիանալի պահերը: Ձեր ցավը կնահանջի և սիրտը նոր հույսով կբաբախի: Մոռացեք ասացվածքը, որ կյանքը պայքար է:
Ընդամենը 5 հասարակ կանոն.
Թեթևացրու և հեշտացրու հենց հիմա այն, ինչ կարելի է թեթևացնել և հեշտացնել:
Դա վերաբերում է մանրուքներին: Օրինակ, տեղափոխեք հայելին ավելի հարմար տեղ, իրերը պահարանում ավելի հարմար դասավորեք, պարբերաբար մատնահարդարում արեք, որը կարիք չունի ամենօրյա թարմացման, դեն նետեք անհարմար կոշիկները, գնեք նորը՝ հարմարը: Այո, ընդհանուր առմամբ դա խնդիրները չի լուծի, սակայն այս մանրուքները կյանքի դժվար ժամանակահատվածում կարող են վերջին կաթիլը դառնալ:
Շրջապատեք ձեզ նմանատիպ նպատակներ և հետաքրքրություններ ունեցող մարդկանցով։
Մնացածները ձեզ կփորձեն դաստիարակել կամ կասկածներ մցնել ձեր մեջ, ինչը ավելի կխորացնի ոչ հեշտ վիճակը:
Եթե վատ մտքեր են գալիս, 50 ծնկածալում կատարեք, 15 ձգում: Շեշտը դրեք համեղ և անսովոր ուտելիքների վրա։ Պատրաստեք այն, ինչ երբևէ չեք պատրաստել: Այդ ժամանակահատվածում կարևոր է նոր համեր զգալ: Եվ այո, եթե տեսնում եք, որ ստեղծված իրավիճակից ելք չկա, պետք չէ չարչարվել և ինչ-որ մեկին ինչ-որ բան բացատրել: Ուղղակի շրջվեք և հեռացեք:
Նյութի աղբյուրը՝/Citylife.am/