Այս կարկանդակն, իրոք, շատ հեշտ է թխել և բաղադրիչների, և պատրաստման առումով:
Այն կարելի է պատրաստել տարբեր լցոնումներով կամ ջեմով, կարևորը՝ լիցքը ջրիկ չլինի:
Պատրաստման համար անհրաժեշտ են․
Մածուն՝ 0,5 լ
Ձու՝ 2 հատ
Փխրիչ՝ 2 թեյի գդալ
Խնձոր՝ 1 հատ
Բանան՝ 1 հատ
Շաքարավազ՝ 1 բաժակ
Ալյուր – 3 բաժակ։Պատրաստման եղանակը․
Խառնիչով խառնում ենք մածունը, ձուն, ալյուրը, շաքարավազը, ավելացնում եք փխրիչը:
Լցնում ենք նախօրոք կարագով քսած և սպիտակ հացի փշրունքներով լցվաց տարրայի մեջ:
Վերևը շարում ենք մրգերն այնպես, ինչպես դուր է գալիս:
Տարրան դում ենք մինչև 180 աստիճան տաքացված ջեռոցի մեջ և թողնում այնտեղ 20-30 րոպե:
Եփվածությունը կարելի է ստուգել ատամ մաքրելու փայտիկով։
Բարի ախորժակ:
Նյութի աղբյուրը՝/Citylife.am/