
Հայաստանի ըմբշամարտի հավաքականները վերջին մարզումներն են անցկացնում Աշխարհի առաջնությունից առաջ:
Հունահռոմեական ոճի հավաքականը՝ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ օգոստոսի 19-ին կմեկնեն, իսկ ազատ ոճային ըմբիշները օգոստոսի 23–ին կմեկնեն Փարիզ:
Ըմբշամարտի Աշխարհի 2017 թվականի առաջնությունը կկայանա օգոստոսի 21-ից մինչ 26-ը, Ֆրանիսայի մայրաքաղաք Փարիզում:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրապարակել է մեր ընտրանու կազմը:
Մրցատեղ կմեկնի թիմը հետևյալ կազմով.
1.Վազգեն Խաչատրյանը (59 կգ քաշային կարգ)
2.Կարեն Ասլանյան (66 կգ)
3. Վարշամ Բորանյան (71 կգ)
4.Կարապետ Չալյան (75 կգ)
5.Մաքսիմ Մանուկյան (80 կգ)
6.Արթուր Շահինյան (85 կգ)
7. Արթուր Ալեքսանյան (98 կգ):
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի\Citylife.am\
Տեսանյութը՝ Արա Ղազարյանի /Kinomafia Entertainment/