Եղերդի օգտակար հատկությունները

Այսօր եղերդը (ցիկորի) վաճառում են բոլոր սուպերմարկետներում: Դրա օգտակար հատկությունների մասին ուղղակի լեգենդներ են շրջում: Արդյո՞ք այն իրոք այդքան օգտակար է: Դրա ամենաօգտակար հատկանիշներից մեկը կապված է ինուլինի պարունակության հետ: Ինուլինը պոլիսախարիդ է, որը իջեցնում է շաքարի մակարդակն արյան մեջ, լավացնում նյութափոխանակությունը և մարսողությունը: Ինուլինի պարունակության շնորհիվ եղերդը խորհուրդ է տրվում դիաբետով հիվանդ մարդկանց և նրանց, ովքեր խնդիրներ ունեն աղեստամոքսային համակարգի հետ:

 Ինչո՞վ է այն օգտակար

 Այլընտրանք սուրճին

Իր համով եղերդը հիշեցնում է սուրճ: Այդ պատճառով շատերը, ցանկանալով հրաժարվել կոֆեինից, անցնում են եղերդից պատրաստված ըմպելիքի, ինչը դրական է անդրադառնում սիրտ-անոթային համակարգի վրա:

 Հանում է սթրեսը

Եղերդի մեջ պարունակող B խմբի վիտամինները դրական ազդեցություն են թողնում նյարդային համակարգի վրա: Այն օգտագործող մարդիկ նշում են, որ ավելի լավ են քնում, զգում են ուժերի ներհոսք և դառնում ավելի աշխատունակ:

 Օգնում է նիհարել

Եղերդի մեջ պարունակող ինուլինը օգնում է չեզոքացնել քաղցրավենիքի վնասը: Տիամինը վերափոխում է ճարպը, սպիտակուցը և ածխաջրերը էներգիայի, րիբոֆլավինը քայքայում է ճարպերը՝ օգնելով ազատվել ավելորդ քաշից: Բացի այդ, այն պարունակում է տրիտերպեն՝ նյութեր, որոնք արագացնում են նյութափոխանակությունը: Դրական արդյունքի համար մարդը պետք է օրական ստանա 2,5 գրամ ինուլին: Սակայն որպեսզի այն ազդի, եղերդը պետք է որակյալ լինի: Բնական եղերդում չի կարող 30%-ից քիչ ինուլին լինել:

Նյութի աղբյուրը՝/Citylife.am/