Ամառվա ամենաթեթև ուտեստներից մեկը խաշած եգիպտացորենն է: Այն սիրում են բոլորը` թե երեխաները, թե մեծերը, հատկապես, եթե այն ճիշտ և համեղ պատրաստվի:
Անհրաժեշտ են
եգիպտացորեն 6 հատ
կարագ 4 ճաշի գդալ
խոշոր աղ ½ թեյի գդալ
աղացած սև պղպեղ ¼ թեյի գդալ
կտրտած մաղադանոս ¼ բաժակ:
Պատրաստման եղանակը
Մեծ կաթսայի մեջ եռացրեք ջուրը: Եգիպտացորենը բաժանեք 2-3 մասի, խաշեք մինչև փափկելը: Ջուրը թափեք և եգիպտացորենը դրեք ափսեի մեջ: Վրայից դրեք կարագը, ցանեք աղն ու պղպեղը, իսկ վրան լցրեք մաղադանոսը: Զգուշորեն խառնեք ու մատուցեք:
Նյութի աղբյուրը՝/Citylife.am/