Ամեն ինչն ունի իր ճիշտ ժամանակը. Արամ Ավետիսյան

Citylife.am- Արա՛մ, դերասանական ասպարեզում գտնելով Ձեր ուրույն տեղը, արդեն ունեք բավականին մեծ լսարան։ Ինչպե՞ս ստացվեց Ձեր մուքը՝ դեպի հեռուստաեթեր։

Արամ– Դեռ սովորելու տարիներից , արդեն մտածում էի նկարահանումների մասին, ճիշտ է սկզբում փոքր դերերով եմ հանդես եկել, բայց դրա համար միայն ուրախ եմ : Առաջին քայլս արել եմ Շանթ Հը-ում` Սիրո Գերին հեռուստասերիալում, շատ քչերը կհիշեն ինձ այդ սերիալից: Դրանից հետո հանդես եմ եկել, որպես ֆոտոմոդել , որին հաջորդեց Հ3 հեռուստաընկրությունում հաղորդավարի աշխատանքը: Բոլոր տեղերում աշխատանքս շատ կարճ կյանք էր ունենում , այդ ժամանակ դեռ սովորում էի, իսկ համատեղել մի փոքր դժվար էր:Citylife.am- Բավականին մեծ ճանաչում ունեցաք «Քարե Դարդ» սիտքոմում նկարահանվելուց հետո։ Ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը։

Արամ– Այն ժամանակ սովորում էի թատերական ինստիտուտում:
Արդեն ավարտական աշխատանքեր էինք կատարում: Ինձ կանչեցին քասթինգի, ես մասնակցեցի ու ընտրվեցի,, այդպես եղավ իմ մուտքը Քարե Դարդ:

Citylife.am- Սիտքոմից հետո կարծես, թե տևական դաթար է Ձեզ մոտ։ Ինչու՞ չկան նորություններ, ի՞նչ գործունեության մեջ եք այս պահին։

Արամ– Սիթքոմից հետո դադար է,այո ու դեռ չգիտեմ ինչքան կտևի : Հոսով եմ շատ չէ, որովհետև հերիք է ինչքան հանգստցա ժպտում է: Հետաքրքիրն այն է, որ մարդիկ դեռ հիշում են, միշտ այդպես է լինում, երբ որևէ նախագծում նկարահանվում ես մարդիկ սկսկում են հետևել քեզ,սիրեն կամ չսիրեն : Քարե Դարդից հետո ինձ սկսեցին ճանաչել, ճիշտ է 12-20 տարեկան թիրախային խմբի կողմից եմ ավելի ճանաչված. բայց դա այդպես էլ պետք է լիներ: Ամեն ինչ դեռ առջևում է, հաճելի է ,երբ մոտենում են նկարվում , կամ գրում են հարցնում թե երբ եմ նոր սիտքոմում, կամ ֆիլմում նկարվելու: Citylife.am- Բացի դերասան լինելուց, Ձեզ նաև տեսնում ենք երգի ասպարեզում՝ տարբեր երգերի քավրներ կատարելիս։ Կլինե՞ն նորություններ, նաև այս ասպարեզից։

Արամ– Կար ժամանակ որ ուզում էի ձայնս մշակել երգելու համար, բայց չեմ ուզում զբաղվել մի գործով , որը ինձ մոտ այդքան լավ չի ստացվի: Երգում եմ սիրողական , եթե երգը շատ եմ հավանում գուցե այդպես ձայնագրեմ ու ներբեռնեմ համացանցում : Բայց ուժերս փորձեմ այդ ասպարեզում ոչ:

Citylife.am- Ունենալով երկրպագուների մեծ բանակ, ինչպիսի՞ զգացողություն է Ձեզ համար հանրային լինելը։

Արամ– Բոլորի համար էլ հաճելի է, երբ հետևում են իրենց , սիրում են, հետաքրքրվում իրենց գործունեությամբ: Այդ մարդկանցից եմ նաև ես: Շատ կարճ տևեց Քարե Դարդում իմ կերպարը՝ 1 եթերաշրջան` 3 ամիս, բայց այս ժամանակահատվածում իսկապես սկսկեցին հետևել ինձ : Հաճելի է , շատ կուզեմ նորից նկարահանվել, որովհետև իսկապես շատ եմ սիրում հեռուստատեսային աշխատանքը:Citylife.am- Ասում են, եթե հանրային մարդ ես, ապա պետք է մշտապես հանդես գաս նորություններով։ Կիսու՞մ եք կարծիքը։

Արամ– Ես կուզեի, որպեսզի դա այդպես լինի, բայց դադարները երբեմն անհրաժեշտ են: Ես այդքան հայտնի չեմ, որպեսզի միշտ մտածեմ ինչ անեմ, որ հիշեն ինձ կամ նորությամբ հանդես գալ: Ես մի բան միայն հասկացա՝ ամեն ինչը ունի իր ճիշտ ժամանակը:

Citylife.am- Առաջիկայում ինչի՞ սպասի հանդիսատեսը Ձեր կողմից։

Արամ- Հիմա ինձ մոտ սպասողական վիճակ է: Մի քանի քասթինգի եմ մասնակցել ու սպասում եմ արդյունքին ,եթե ստացվի ու եթե ինձ ընտրեն , ապա շատ շուտով ես կրկին կնկարահանվեմ : Բայց կարող եմ ասել, որ շատ շուտով հանդես կգամ որպես ֆոտոմոդել,հիմա շատ բան չեմ ուզում ասել: Նրանց ում հետաքրքում է իմ գործունեությունը ,նրանք նորությունները իմանում են իմ էջերում : Չեմ շտապում առաջ Աստված:Citylife.am- Շնորհակալ եմ Արա՛մ, մաղթում եմ Ձեզ նորանոր բարձունքներ:

Արամ- Ես եմ շնորհակալ:

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյանի/Citylife.am/