
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Հայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը: Առաջնությունում արդեն են տեղի են ունեցել նախատեսված 13 տուրերից 7-ի պարտիաները,- տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Աղյուսակը շարունակում է գլխավորել միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, ով 7 հնարավորից իր ակտիվում ունի 5 միավոր:
4.5-ական միավորով 2-3-րդ հորիզոնականներում են ընթանում Դավիթ Շահինյանը և Շանթ Սարգսյանը: 4-ական միավոր ունեն Մանուել Պետրոսյանը, Դավիթ Քալաշյանը, Նորայր Թորոսյանը և Գևորգ Հարությունյանն իրենց ակտիվում ունեն և կիսում են 4-7-րդ հորիզոնականները:
Խաղացված 49 պարտիաներից 39-ը ունեցել են հաղթանակ ավարտ: Այսօր մրցաշարում հանգստյան օր է: 8-րդ տուրի պարտիաները տեղի կունենա օգոստոսի 17-ին:
Նյութը `Տաթև Մուշեղյանի / Citylife.am/