Բուրավետ թեյերի հետ միասին տաք շոկոլադը նույնպես կարելի է ավելացնել այն ըմպելիքների ցանկում, որոնք փափկեցնում են սառը, մռայլ երեկոն:
Մոռացեք խանութներից գնվող լուծվող փոշիների մասին և ինքներդ պատրաստեք:
Պատրաստման համար անհրաժեշտ են․
– 1/3 բաժակ կակաո
– ¾ բաժակ շաքարավազ
– մի փոքր աղ
– 1/3 բաժակ ջուր (եռման)
– 700 մլ կաթ
– ½ բաժակ սերուցք
– 1 փաթեթ վանիլային շաքարավազ։
Պատրաստման եղանակը․
Վերցնում եք կաթսա, մեջը լցնում եք կակաոն, շաքարավազը և աղը:
Խառնելով լցնում եք եռման ջուրը և հասցնում եռալու աստիճանի: Եփում եք 2 րոպե:
Այնուհետև ավելացնում եք կաթը և տաքացնում՝ չհասցնելով եռման աստիճանի:
Հանում եք կրակի վրայից, ավելացնում վանիլային շաքարավազը, լցնում եք 4 բաժակների մեջ, ավելացնում սերուցքը:
Մատուցելուց առաջ մի փոքր սառեցնում եք:
Նյութի աղբյուրը՝/Citylife.am/