
Մասնագետները խորհուրդ են տալիս առավոտյան և երեկոյան լվացվելիս հետևել որոշակի կանոնների: Ընդ որում՝ պետք է նկատի ունենալ տարիքը և մաշկի տեսակը. դրանից է կախված կնոջ արտաքին տեսքը:
Պետք է հիշել, որ չոր օճառով լվացվելը վնասակար է: Այն հեղուկ օճառի համեմատությամբ ունի թեփոտեցնող հատկություն, չորացնում է մաշկը և արագացնում վերջինիս ծերացումը: Դրա հետ մեկտեղ կարող է հարմար միջավայր ստեղծել սնկերի և վիրուսների տարածման համար, ինչը կարող է բերել լուրջ մաշկային խնդիրների:
Այսօր կոսմետոլոգները գիտեն, որ օճառով կամ լոսյոնով մաշկի ավելորդ ճարպի դեմ պայքարն արդյունավետ չէ: Մաշկը զրկվելով պաշտպանիչ շերտից ավելի ակտիվորեն է արտադրում մաշկային ճարպ: Հետևաբար ցանկացած տեսակի մաշկ պետք է ճիշտ մաքրվի: Չոր օճառի փոխարեն պետք է լվացվել գելյով, մուսով կամ հեղուկ օճառով: Կոսմետիկ կաթը պետք է օգտագործել օճառի փոխարեն, այլ ոչ թե՝ ջրի:
Մեծ քաղաքներում քլորացված ջուրն ինչպես հարկն է չի լվանում մաշկը: Այդպիսի ջուրը միայն չորացնում է մաշկը և գրգռում: Նման դեպքերում լավագույն տարբերակը խոտերով թրմված ջրով լվացվելն է:
Չոր և զգայուն մաշկի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել կտավատի սերմերից պատրաստված թուրմ,
իսկ յուղոտ մաշկի դեպքում հարմար է կալենդուլայի և խնձորածաղկի թուրմը:
Աչքերի դիմահարդարումը պետք է իրականացվի հատուկ միջոցներով, ծայրահեղ դեպքում օգտագործելով բուսական յուղ: Լվացվելուց հետո մի մոռացեք օգտագործել պաշտպանիչ կրեմ:
Նյութի աղբյուրը՝/Citylife.am/