
Խոյ ( 21.03-20.04)
Այսօր աշխատեք խուսափել ինտիմ-ռոմանտիկ կապերից: Օրը բարեհաջող է համատեղ ընտանեկան առօրյայի և տնային գործերի համար, խուսափեք ճանապարհորդություններից և կայծակնային որոշումներից:
Ցուլ (21.04-21.05)
Հնարավոր է գնեք ինչ-որ թանկարժեք իր կամ ստանաք որևէ հիասքանչ պարգև: Օրը կլինի հաջողություններով լի, պտղաբեր աշխատանքներով և դեպի կյանքը շրջվելու վճռականությամբ:
Երկվորյակ (22.05-22.06)
Այսօր կհայտնվեք միայնության մեջ, ինչին այնքան ձգտում էիք: Վերջապես կկարողանաք ամբողջովին տնօրինել սեփական ժամանակը. մնում է միայն որոշեք` ինչ անել, ում հետ և ինչքան:
Խեցգետին (23.06-23.07)
Այսօրվա մի քանի իրադարձություններ դեռ երկար կանդրադառնան Ձեր ներաշխարհի վրա: Այդ երկարատև անհանգստություններին բուժում կա, զբաղվեք ինչ-որ օգտակար գործով, որը ուրախություն կպատճառի ոչ միայն Ձեզ, այլ նաև այլ մարդկանց:
Առյուծ (24.07-24.08)
Այսօր Ձեր սիրելին հակված չի լինի զրույցների, ավելի լավ է նրան հանգիստ թողնեք: Նրան այժմ շատ դժվար է, իսկ բողոքելու սովորություն նա չունի: Տնից դուրս շփումը կբերի նոր ծանոթություններ և հնարավորություններ, վաղեմի մտադրությունները գնումների վերաբերյալ կսկսեն իրականանալ:
Կույս ( 25.08-23.09)
Գայթակղություններն ու զվարճանքներն այսօր իրենց մեջ կներառեն վտանգներ, այնպես որ աշխատեք օրը տրամադրել առողջության ամրապնդմանը և շատ ժամանակ անցկացրեք մաքուր օդին, բարյացակամ նախաձեռնությունները հաջողություն կբերեն:
Կշեռք ( 24.09-23.10)
Խորհրդավոր և անբացատրելի իրադարձություններ և անսպասելի հաջողություններ են Ձեզ սպասվում: Կնկնեք հեքիաթային աշխարհ` լի անակնկալներով և Ձեր համար կազմակերպված հանդիսավոր հրավառությամբ:
Կարիճ (24.10-22.11)
Այս օրը ցանկալի է անցկացնեք մեկուսացած մթնոլորտում, տրվելով տխրությանն ու անգործությանը, ինչը դրական արդյունքներ կունենա Ձեր առողջության համար:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Հրաշքներ այսօր տեղի չեն ունենա. այն, ինչ-որ պիտի տեղի ունենար դեռ երեկ, դժվար թե շարժված լինի մեռյալ կետից: Միակ ելքն ամեն ինչ ինքնուրույն կատարելն է, չսպասելով օգնության այլ մարդկանցից:
Այծեղջուր (23.12-20.01)
Կբարձրանա սեփական արժանապատվության զգացումը, հեղինակությունը բարձր մակարդակի վրա կլինի: Հաջողության խթանումը դեպի լուսավոր նպատակներ երաշխավորված է: Կլինեք հիասքանչ գաղտիքներով պարուրված: Լաբիրինթոսում կգտնեք ելքը: Ձեր հանդիպումը երջանկության հետ պատահական չի լինի, չեք կարողանա քնել մինչ լուսաբաց:
Ջրհոս (21.01-19.02)
Սպասվում են հաճոյախոսություններ և գնումներ: Օրը կարող են սևացնել երեխանների և բարեկամների հետ կապված ոչ այնքան լուրջ անհաջողությունները: Օրը բարեհաջող է մարմնամարզությամբ զբաղվելու համար, ինչն էլ կօգնի ազատվել ավելորդ քաշից և բարելավել կազմվածքը:
Ձուկ (20.02-20.03)
Ինչ-որ մեկը, հնարավոր է, մի փոքր խառնաշփոթի պատճառ դառնա Ձեր ծրագրերում, սակայն, դա Ձեզ բոլորովին չի տխրեցնի: Ընդհակառակը` Դուք ուրախ կլինեք որևէ նոր զգացողություն ունենալու հնարավորությամբ: