
Թենեսի համալսարանի գիտնականները նոր բացահայտում են արել այն թեմայով, թե ինչից է կախված ընտանեկան երջանկությունը: Ապացուցվել է, որ ամուր ու կայուն ամուսնությունը կախված է կնոջ քաշից:
Հրապարակվել է մասնագետների անցկացրած հետազոտության արդյունքները, որոնցում վերլուծվել է 169 ընտանեկան զույգերի տվյալներ: Պարզվում է, որ ամուսնական երջանկությունը կախված է ամուսնու և կնոջ մարմնի զանգվածի ցուցանիշի տարբերությունից: Դա ավելի շատ վերաբերվում է կանանց: Ամուսնությունից հետո, ինչքան երկար է կինը պահպանում իր կառուցվածքը, այնքան ամուսնական կյանքում երջանիկ է լինում:
Ապացուցվել է նաև որ այն կանայք, ովքեր ի տարբերություն ամուսինների, ունեն մարմնի զանգվածի ցածր ցուցանիշ, ավելի երջանիկ են, քան նրանք, որոնց ընտանիքում հակառակ իրավիճակն է:
«Մեր բացահայտման գլխավոր եզրակացությունն այն է, որ ցանկացած մարմնի զանգված ունեցող կին կարող է երջանիկ լինել, եթե գտնի իրեն համապատասխան զույգ»,- բացատրել է հետազոտության ղեկավարներից մեկը:
Նյութի աղբյուրը՝/Citylife.am/