Ներկայացնենք խորհուրդներ այն լեդիների համար, ովքեր կրում են արհեստական ոսպնյակներ: Եվ այսպես. մինչև դիմահարդարումն սկսելը լավ մաքրեք դեմքի մաշկն ու տեղադրեք ոսպնյակները:
Ողջ դիմահարդարումը պետք է անել հնարավորինս նուրբ շարժումներով: Մատներով ձեռք տալ կոպերին որևէ նպատակով չի կարելի: Ստվերաներկը քսեք վրձինով, իսկ սխալ արված գծերը հեռացրեք բամբակյա ծայր ունեցող փայտիկով’ շատ նրբորեն: Կոպին անփույթ ձեռք տալու հետևանքով ոսպնյակը կարող է տեղաշարժվել կամ էլ հնարավոր է, որ դրա վրա առաջանա անհարթություն:
Աչքերի հարդարման համար օգտագործեք միմիայն ջրակայուն կոսմետիկա, քանի որ ոսպնյակները երբեմն նպաստում են աչքերի արցունքակալմանը, և Ձեր դիմահարդարումը կարող է հոսել, եթե կոսմետիկան կայուն չլինի: Վերևի կոպին ստվերաներկ կամ մատիտ քսելիս աշխատեք նայել ուղիղ Ձեր դիմաց’ չբարձրացնելով ու չիջեցնելով հայացքը: Օրվա վերջում նախ հանեք լինզաները, ապա միայն սկսեք մաքրել դիմահարդարումը: Չմոռանաք, որ օգտագործել եք ջրակայուն կոսմետիկա, հետևաբար մաքրող միջոցներն էլ պետք է համապատասխան լինեն:
Նյութի աղբյուրը`/Citylife.am/