Այսօր Citylife.am-ի զրուցակիցն է Եվրոպայի թեկվանդոյի չեմպիոն 12-ամյա Վոլոդյա Աբրահամյանը:
Citylife.am- Վոլոդյա՛, դու 9 տարեկանից հաճախել ես թեկվանդոյի: Որոշումը քոնն է եղե՞լ, որ այդ սպորտաձևով պետք է զբաղվես:
Վոլոդյա– Այո՛, ես 9 տարեկանից հաճախում եմ թեկվանդո սպորտաձևի: Որոշումը սկզբից հայրիկինս է եղել, իսկ հետո ես ինքս սկսեցի սիրել և որոշեցի շարունակել:
Citylife.am- Դու ունես նաև եղբայր, և երկուսդ էլ նույն սպորտաձևով եք զբաղվում: Երբևէ, Ձեր միջև տարաձայնություններ չեն եղե՞լ, որ քո ցուցանիշներն ավելի բարձր են եղել քան՝ նրանը:
Վոլոդյա– Այո՛, մենք երկվորյակներ ենք և նա նույնպես զբաղվում է թեկվանդո սպորտաձևով, բայց մեր միջև երբեք տարաձայնություններ չեն եղել, որ ես ավելի ուժեղ եմ քան նա, կամ հակառակը, քանի որ իմ հաղթանկանը նրանն է, իսկ նրանը՝ իմը: Citylife.am- Վոլոդյա՛, դու հաճախել ես նաև դերասանական դասընթացների Աբելյան արվեստի դպրոցում՝ (Abelyan Art School): Հետագայում ցանկություն ունե՞ս ուսումդ շարունակել այդ ուղղությամբ:
Վոլոդյա– Այո՛, ես հաճախել եմ Աբելյան արվեստի դպրոց եղբորս հետ: Ես սիրում եմ այդ մասնագիտությունը և հետագայում նույնպես շարունակելու եմ զբաղվել դերասանական կարիերայով, իհարկե՛, համատեղելով նաև սպորտը:
Citylife.am- Քրտնաջան աշխատանքի շնորհիվ դու դարձար Եվրոպայի թեկվանդոյի չեմպիոն. ի՞նչ զգացողություններ ունեցար այդ ժամանակ, չէ որ ընդհամենը 12 տարեկանում չեմպիոն դառնալը, իսկապես հպարտանալու առիթ է տալիս:
Վոլոդյա- Այո՛, ես Եվրոպայի թեկվանդոյի չեմպիոն դարձա իմ և ուսուցչիս քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Ես շատ ոգևորվեցի, ուրախացա և իհարկե, շատ հպարտ զգացի ինձ, որ իմ հայրենիքի դրոշը բարձր պահեցի: Ես հպարտ եմ, որ արդարացրի և՛ ծնողներիս, և՛ ուսուցչիս սպասելիքները: Citylife.am- Կպատմե՞ս, մի փոքր հետագա մրցումների մասին:
Վոլոդյա- Հետագայում Անապա քաղաքում մրցում ունեմ: Ինչպես միշտ եղբորս հետ: Գրեթե ամեն օր պարապում ենք, որպեսզի արդարացնեմ, և՛ իմ, և՛ ուսուցչիս սպասումները: Կաշխատենք և կփորձենք հաղթանակով վերադառնալ:
Citylife.am- Վոլոդյա ջան, քեզ մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ:
Հարցազրույցը՝ Մարինե Մանջիկյանի/Citylife.am/